Արտադրության և արտահանման աջակցման ասոցիացիան իր անդամներին ընձեռում է եզակի հնարավորություն՝ իրագործելու իրենց բիզնես-մտահղացումները՝ ցուցաբերելով բազմակողմանի աջակցություն՝ սկսելով մտահղացման մշակումից, բիզնես-պլանավորումից և ավարտելով նոր արտադրությունների ստեղծմամբ և ստացած արտադրատեսակների արտահանմամբ: Այս բայնում դուք կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ Ասոցիացիայի անդամների կողմից ներկայացված մտահղացումներին և դրանց հիման վրա մշակված բիզնես-նախագծերին՝ հետևելով դրանց իրականացման ընթացքին։
Առաջարկված մտահղացումներ
Այստեղ դուք կարող եք ծանոթանալ մեր Ասոցացիայի անդամների կողմից առաջարկված բոլոր մտահղացումներին՝ անկախ նրանից, թե որ ոլորտին են դրանք վերաբերում, որքանով են մշակված և արդյոք հետագայում կդառնան գործող նախագծեր թե ոչ։
Ընտրված մտահղացումներ
Այս բաժնում ներկայացված են առաջարկված մտահղացումների հոծ զանգվածից ընտրված այն մտահղացումները, որոնք, ըստ Ասոցիացիա 3Ա-ի հասարակ անդամների կարծիքի, ինչպես նաև Ասոցիացիայի գործադիր մարմնի որոշմամբ, լուրջ հավակնություն ունեն դիտարկվելու և մշակվելու որպես գործող բիզնես-նախագծեր։
Մշակված բիզնես-նախագծեր
Այս հատվածում դուք կարող եք ծանոթանալ այն բիզնես-նախագծերին, որոնք մշակվել են Ասոցիացիայի անդամների հավանությանն արժանացած և գործադիր մարմնի որոշմամբ ընտրված մտահղացումների հիման վրա։
Հաստատված նախագծեր
Այստեղ ներկայացված են այն նախագծերը, որոնք անցել են անկախ փորձագիտական քննություն, դրանց հանդեպ տրվել է դրական եզրակացություն և այնուհետև դրանք հաստատվել են Ասոցիացիայի Հասարակական և Վերին Պալատների կողմից։
Իրականացվող նախագծեր
Այս բաժնում դուք կարող եք ծանոթանալ արդեն իրագործման փուլ մտած բիզնես-նախագծերին։
Ավարտված նախագծեր
Այստեղ ներկայացված են այն նախագծերը, որոնք իրագործվել են Ասոցիացիայի և նրա անդամների համատեղ ուժերով, ունեցել են որոշակի արդյունքներ և ներկա պահին համարվում են ավարտված։