Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ներգրավված են ներդրումներ աշխարհի տարբեր երկրներից `Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Արգենտինայից,Գերմանիայից: 2010 թ. առաջին երեք եռամսյակներում օտարերկրյա ներդրումների մակարդակը ՀՀ տնտեսության մեջ հասել է 472,2 մլն ԱՄՆ դոլարի: Ներդրումների հիմնական մասը իրականացվում է ռուսաստանյան ներդրողների կողմից. մոտ 191,3 մլն ԱՄՆ դոլար: Վիճակագրական տվյալներից երևում է, որ ուղղակի ներդրումները ՀՀ արդյունաբերության, էներգետիկայի, կապի եւ այլ ոլորտներ, Ռուսաստանից մասնավոր եւ իրավաբանական անձանց կողմից, ընկած ժամանակահատվածում կազմել է օտարերկրյա ընդհանուր ներդրումների մոտ 40% : Հայաստանյան շուկայում ակտիվ գործում են ռուսական այնպիսի «հսկա» կազմակերպություններ , ինչպիսիք են ` «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» -ն, «Գազպրոմը», «Գազպրոմբանկը», «ՎՏԲ» բանկը, «Վիմպելկոմը», «Ռոստելեկոմ», «Ռուսաստանի երկաթուղիները» եւ այլն:
«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ », որն այժմ վերահսկում է Հայաստանի ԱԷԿ-ի գործունեությանը եւ ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ –ի բաժնետոմսերի ամբողջ փաթեթը, 2009-2011թթ, ընթացքում նախատեսում է ներդնել ավելի քան 180 մլն ԱՄՆ դոլար: Մոտավորապես նույնքան գումար պատրաստվում է ներդնել «ՀայՌուսգազարդ» հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունը, որի հիմնական բաժնետեր է հանդիսանում «Գազպրոմ» ընկերությանը: Հեռահաղորդակցության շուկայում, որը կազմում է մնացած բոլոր ներդրումների 47%-ը, խոշոր ռուսական ընկերությունները նույնպես ակտիվ են . «ՎիմպելԿոմ»-ը տնօրինում է «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100% -ը, իսկ «Ռոստելեկոմ»-ը` VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80% .
Ֆրանսիան համարվում է երկրորդ երկիրը հայաստանյան շուկայում ներդրումների առումով : Ֆրանսիայից ուղղակի ներդրումների ծավալը 2010թ. առաջին երեք եռամսյակներում կազմել է 116,3 մլն ԱՄՆ դոլար: ֆրանսիային հաջորդում են Հոլանդիային ` 63, 6 մլն. , Արգենտինան` 29 մլն., Գերմանիան` 21,2 մլն ԱՄՆ դոլար: Այսօր Հայաստանում գրանցված են մոտ 3,700 տարբեր ընկերություններ, որոնք գործում են օտարերկրյա կապիտալի հիման վրա: