«Արտադրության և արտահանման աջակցման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ Կազմակերպություն) իր անդամների շահերի ընդհանրության և կամավորության սկզբունքների վրա հիմնված, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է գործարարության զարգացման, արտահանման շուկաների ուսումնասիրման, արտահանմանը միտված ձեռնարկումներում շարքային ներդրողների աջակցության, արտահանման գործընթացների խթանման, նոր բիզնես-ծրագրերի մշակման և իրագործման նպատակով: «Արտադրության և արտահանման աջակցման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը գործում է իր Կանոնադրությամբ ամրագրված դրույթների համաձայն: Կանոնադրության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ.