08.06.2011 ժամը 12:00 տեղի ունեցավ Էքսպերտների խմբի հանդիպում, որին մասնակցում էին Գագիկ Կապապետյանը, Մկրտիչ Ազնաուրյանը, Մարինա Մովսեսյանը, Արտավազդ Ավետիսյանը և Եդուարդ Մկրտչյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել առաջարկված մտահղացումների նախագծերը: Էքսպերտների խումբը որոշեց, որ 8 նախագիծ`#2, #18, # 24, # 31, # 45, # 46, # 48, # 49, առավել նախընտրելի են հետագա զարգացման համար:
Դիմում եմ ասոցիացիայի անդամներին իրենց կարծիքը հայտնել նախագծերի մասին: Եթե կան անդամներ, ովքեր կցանկանային զբաղվել նախագծերի առաջխաղացմամբ, ապա սպասում ենք ձեր առաջարկություններին հետևյալ հասցեով` info@arm3a.org.