3Ա Ասոցիացիայի հարգելի անդամներ,
Ես` Աննա Գալստյանս, հանդիսանում եմ «Արտադրության եւ Արտահանման Աջակցության Ասոցիացիա»-յի կայքէջի նոր մոդերատորը:
Կցանկանայի, որպեսզի մեր Ասոցիացիայի անդամները լինեն ավելի ակտիվ, առաջադրեն նոր թեմաներ, բիզնես-նախագծեր, որոնք կքննարկվեն եւ, հետաքրքրություն առաջացնելու դեպքում, կստանան նոր ընթացք եւ հնարավորություն կունենան կյանքի կոչվելու: Կուզենայի նաեւ նշել, որ հետաքրքիր բիզնես-նախագիծ առաջարկողը կստանա անհրաժեշտ աջակցություն եւ վերջինիս` իրական բիզնես դառնալու դեպքում, անմասն չի մնա (ըստ Ասոցիացիայի կանոնադրության) եւ շահագրգռված կլինի իր մասնակցությունն ունենալ այդ ամենում:
Հետաքրքիր առաջարկների եւ փոխշահավետ համագործակցության ակնկալիքներով`
3Ա Ասոցիացիայի ադմինիստրացիա