Հունիսի 24-ին, 2012թ. հանդիպում տեղի ունեցավ 3Ա Ասոցիացիայի գործադիր տնօրեն Մ. Ազնաուրյանի եւ ՀԲԱԿ (Հայկական Բերքի Առաջմղման Կենտրոն) տնօրեն Մ. Միքայելյանի միջեւ:
Հանդիպման թեման` «Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման եւ աջակցման ներդրումային ծրագիր»-ն էր: 3Ա Ասոցիացիան` համաձայնեցման գալով իր իսրաելյան գործնկերների հետ, առաջարկում է իսրայելյան նորագույն տեխնոլոգիաների կիրառումը վերոնշյալ նախագծի աշխատանքներում:
Հանդիպման արդյունքում 3Ա Ասոցիացիան եւս կլինի սույն նախագծի ջերմատների կառուցման աշխատանքների համար կիրառվելիք տեխնոլոգիաներ առաջադրողների ցանկում: