Ավանը գտնվում է Ձորագետ և Փամբակ գետերի իրար խառնվելու և Դեբեդ գետի սկիղբ առնելու տեղանքում։ Ավանը զուգահեռ 7 ուղիղ փողոցների միջև, քառակուսու վանդակների ձևով համաչափ տեղադրված, 1.5 հարկանի, մուգ վարդագույն տուֆից կերտված, տնամերձ հողամասով, իրար ոճական նմանություն ունեցող 60 առանձնատներով, անտառային շրջակայքով ու մեղմ կլիմայով բնակավայր է։
Առաջարկի Հիմնավորվածությունը
Ձաղիձորը, շատ մոտ լինելով Քոբայրի և սբ․ Գրիգորի եկեղեցիներին, Ալավերդուց, Վանաձորից, Ստեփանավանից հեռու լինելով ընդամենը 20-30 կմ, մոտիկ է նաև նրանց վարչական շրջաններում գտնվող պատմա-մշակութային հուշարձաններին․ թվեմ ամենահայտնիներից մի քանիսը․ Հաղբատ, Սանահին, Օձուն, Ախթալա, Կայան բերդ, Լոռի բերդ, Թումանյանի տուն-թանգարան և այլն։ Առաջարկվող ծրագրի ամենակարևոր կռվաններից է հատկապես այն, որ տարածքի տուրիստական յուրացումն ու գովազդն արդեն իսկ հաջողությամբ սկսված է․ այն պայմանավորված է վերջին տարիներին մոտակայքում կառուցված և գործող Թուֆենկյանների հրաշալի "Ձորագետ" հյուրանոցի շահագործմամբ։
Առաջարկվող Ծառայությունները
Առաջարկիս բովանդակությունը հիմնականում այս է․ առանձնատնային բնակելի ֆոնդը հնարավորինս դարձնել հյուրանոցային՝ միաժամանակ տուրիստական մասնագիտություններով վերապրոֆիլավորելով բնակչությանը։
Առաջարկն Իրագործելու Ճանապարհը
Ավանն ունի քաղաքներին հատուկ և տուրիզմին անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ էլեկտրականություն, շուրջօրյա ջրամատակարարում, կոյուղու ցանց, գազ, հեռախոսակապ, ինտերնետ, ասֆալտապատ փողոցներ, փողոցային լուսավորություն, աղբահանություն, բուժսպասարկում, խանութներ, սրճարան, էկզոտիկ վայրում վերագործարկվելու հնարավորությամբ ռեստորան, կենցաղային սպասարկում, տաքսի, հրշեջ և ոստիկանական ծառայություններ, փոստ, բանկ։ Մշակույթի տան շենքը հարմար է համերգի, կինոյի թանգարանի, դիսկոտեկի և այլ միջոցառումների համար։ Մարզադաշտն ու մարզասրահը կապահովեն մարզական պահանջմունքները․ կարող են բազա լինել նաև ժայռագնացության, հետիոտն ու ձիարշավային տուրիզմի, մակույկավարության, լողափի շահագործման համար։
Առաջարկի պահանջվածությունը
Ավանը կարող է ծառայել իբրև հանրապետության հյուսիս-արևելյան տուրիստական դարպաս, քանի որ Թբիլիսիից և Երևանից գտնվում է հավասար, մոտ՝ 150 կմ հեռավորության վրա, իսկ հիշյալ քաղաքները կապող երկաթուղուց և խճուղուց՝ ընդամենը 100 մետր։
Լրացուցիչ տեղեկատվություն
Սույն ծրագրի հետևյալ լրացուցիչ տվյալները:
You must log in to sumbit comments on this project.