Մինչև 1930-ական թվականները Հայաստանը աշխարհին ներկայացել իր հիանալի, բարձրորակ ձեռագործ գորգերով: Խորհրդային տարիներին ստանդարտացվել է այդ արտադրանքը և ոչ ճիշտ պրոպագանդայի արդյունքում այսօր այդ գորգերը աշխարհին ներկայացված են, որպես թուրքական և ադրբեջանական ձեռագործ գորգեր: Նշեմ, որ ձեռագործ գորգ արտադրված Հայաստանում և հայկական գորգ դրանք լրիվ տարբեր ոլորտներ են:
Առաջարկի Հիմնավորվածությունը
1. 50 ք/մ ձեռագործ գորգ գործելու համար անհրաժեշտ է 200 կգ լվացված, մաքուր բուրդ, հետագայում մանված թել, որի ստացման համար զբաղված կլինի 15-25 մարդ:
2. Մանված թելի ներկման գործընթացով զբաղված կլինի 3-5 մարդ, բնական ներկարարության գործընթացի դեպքում այն կկրկնապատկվի:
3. 50 ք/մ ավանդական գորգի մեջ կա 2.645.000 – 4.500.000 հանգույց, այն գործելու համար զբաղված կլինի 25-45 մարդ:
4. Գորգի վերջնական մշակման համար զբաղված կլինի 6-8 մարդ.
ա. Գորգի համար անհրաժեշտ քիմիական լվացք:
բ. Գորգի խավի հարթեցում /խուզում/:
5. Ամբողջ գործընթացի ժամանակ անհրաժեշտ ադմինիստրատիվ աշխատանքների համար զբաղված կլինեն.
ա. Արտադրությունը վերահսկող` 2 մարդ:
բ. Պատասխանատու անձ` 2 մարդ:
գ. Վարորդ` 3 մարդ:
դ. Դիզայներ` 1 մարդ:
ե. Բանվորական ուժ` 3 մարդ:
Արդյունքում աշխատանքով ապահովված կլինեն 85-100 մարդ:
Գործընթացի ապահովման համար անհրաժեշտ է ամսեկան 50 ք/մ գորգի պատվեր, որը կարժենա 8.000 – 11.000 եվրո:
Առաջարկվող Ծառայությունները
Ձեռքով / ճախարակով /թելերի մանում, թելերի ներկում, գորգագործություն, գորգերի մշակում` լվացում, հարդարում:
Առաջարկն Իրագործելու Ճանապարհը
Կարծում եմ աշխարհի հայկական գաղթօջախներում ապրող ցանկացած հայ կցանկանա իր տանը ունենալ հայկական գորգ, մանավանդ երբ այն պատրաստված կլինի Հայաստանում բացառապես ավանդական տեխնոլոգիաներով:
Առաջարկի պահանջվածությունը
Աշխարհում հայկական ձեռագործ գորգերը եղել են հարգված, պատվաբեր, գնահատելի, արժեքավոր և վերջապես էկոլոգիապես մաքուր ու առողջարար մարդկային կենցաղում օգտագործելու համար:
Մնում է այն հավուր պատշաճի ներկայացնել աշխարհին:
You must log in to sumbit comments on this project.