Ասոցիացիայի գործունեությունն ընդլայնելու համար անդամներից անհրաժեշտ է ընտրել ակտիվ ներկայացուցիչների (մոդերատորների թեկնածուների) շրջաններից, գյուղերից, համայնքներից և ապահովել նրանց աշխատատեղերով: Ասոցիացիան պետք է դասընթացներ անցկացնի մոդերատորների հետ, որպեսզի նրանք տարածեն Ասոցիացիայի գաղափարները համայնքներում, ընդգրկվեն գործնթացներում և կարողանան վարել կայքը:
Առաջարկի Հիմնավորվածությունը
Համայնքների ուժերը կավելացնեն նախագծերը և նոր աշխատատեղեր կստեղծեն համայնքներում, ինչպես նաև գյուղերում: Բացի այդ շրջաններում կներկայացվի Ասոցիացիան: Ասոցիացիան էլ իր հերթին կներկայացնի տվյալ շրջանը, գյուղը կամ քաղաքը:
Առաջարկն Իրագործելու Ճանապարհը
Անհրաժեշտ է գտնել հովանավոր Ասոցիացիայի տարածքային ներկայացուցչությունները համակարգիչներով ապահովելու համար: Ասոցիացիան պետք է նաև համագործակցի տարբեր օպերատորների հետ և կապի միջոց ապահովի արտաքին աշխարհի հետ:
Առաջարկի պահանջվածությունը
Անհրաժեշտ է մոդերատորների համար աշխատատեղեր ստեղծել: Արդյունքում կօգտվեն համայնքի ակտիվ անդամները: Նրանք տարբեր քննարկումների մասնակցելու, իրենց տարածքի հետ կապված հարցեր բարձրացնելու հնարավորություն կստանան, կներկայացնեն իրենց նախագծերը և կմասնակցեն դրանց իրագործմանը: Ակտիվ գործունեության դեպքում իրենք էլ կկարողանան ստեղծել աշխատատեղեր:
Լրացուցիչ տեղեկատվություն
Սույն ծրագրի հետևյալ լրացուցիչ տվյալները:
You must log in to sumbit comments on this project.