Հագուստի նախագծման հեղինակային արվեստանոց` շարունակողական նախագծում արդի և ոճային, գեղեցիկ և հարմարավետ, օրվա պահանջներին բավարարող, ներքին ու արտաքին շուկայում մրցունակ, կոմերցիոն, փոխկոմպլեկտացվող հագուստատեսակներով հավագածուներ ստեղծելու համար:
+ փորձարարական արտադրամաս+ բրենդային խանութ`առաջարկվող մոդելները փոքր քանակով պատրաստելու,ներքին շուկայում փորձարկելու և վաճառելու համար: Միաժամանակ մշակել տեսականի, միջազգային առևտրական ցուցահանդեսներում ներկայացնելու համար` մեծաքանակ պատվերների ակընկալիքով:
Project Validation
Տեղական շուկան հեղեղված է ներմուծված հագուստով:Միաժամանակ բոլորը գանգատվում են ընտրության պակասից: Անհրաժեշտ է մշակել և ներկայացնել հանրությանը հետաքրքիր լուծումներով,հատուկ մտածված արդի մոդելներ:
Ստեղծագործական լաբորատորիայի մասնագիտացված աշխատանքը հնարավորություն կտա պոտենցիալ գնորդին, հագուստ արտադրողին և հագուստ վաճառողին իրականում տեսնել և գնահատել առաջարկվող տեսականին: Այսօր հայրենական շուկային անհրաժեշտ է`քանակով քիչ,պահանջարքին ճկուն արձագանքող և արագ փոփոխվող տեսականի:
Ունենալով թեթև արդյունաբերությունը զարգացնելու խնդիր`խելամիտ է օգտագործել սեփական ուժեղ կողմերը`ստեղծագործական կռեատիվ պոտենցիալը:
Suggested Services
*Գեղարվեստական մտահաղացումների, սեզոնային տեսականու, կոնստրուկցիաների-լեկալների-տեխնոլոգիական հանգույցների մշակում` հագուստ արտադրողների համար;
* հեղինակային հավագածուների իրականացումը նյութով;
* ներկայացչական աշխատանքային ցուցադրումների կազմակերպում` հագուստ արտադրողների և հագուստ վաճառողների համար;
* մասնակցություն կոմերցիոն ցուցահանդեսներին`մեծաքանակ պատվերներ ձեռք բերելու նպատակով;
* նմուշների փոքրաքանակ արտադրություն` տեղական շուկայի համար;
* հեղինակային պատրաստի հագուստի վաճառք բրենդային խանութում, արդյունքների ուսումնասիրությամբ;
* աշխատատեղերի ստեղծում;
* թեթև արդյունաբերության զարգացման խթանում;
* “հայկական հագուստ” հասկացողություն ստեղծելու միտում`հենվելով մեր ուժեղ կողմի-ստեղծագործական և կռեատիվ պոտենցիալի վրա:
Project Implementation
- Առկա ձեռքբերումների գնահատում
- Ծրագրի ամբողջական մշակում
- Նախագծի քննարկում և հաստատում
- Գործընկերների ընտրություն
- Աշխատանքային խմբի ձևավորում
- Բիզնես-ծրագիրի մշակում
- Ֆինանսական ներդրումների /ներդրողների/ որոնում
- Արդի սարքավորումների ձեռքբերում
- Տարածքի ընտրություն
- Աշխատակազմի լռացուցիչ ուսուցում
- Նախագծի սկիզբ`
-գեղարվեստական մտահաղացումների մշակում` ժամանակակից ոճային հագուստի կոմերցիոն հավաքածուներ
- կոնստրուկցիաների-լեկալների մշակում
- կարի իրականացում
- աշխատանքային ցուցադրումների կազմակերպում
- վաճառքի կազմակերպում
- կոմերցիոն ցուցահանդեսների մասնակցություն
- մեծաքանակ պատվերների առկայության դեպքում`արտադրող ձեռնարկությունների ընտրություն:
Project Demand
Ժամանակակից մրցունակ տեքստիլ արտադրություն ունենալու համար անհրաժեշտ է տեսականու լուրջ մշակում:Այսօր կարևոր է ոչ այնքան , քե ինչով արտադրել և ինչպես , ինչքան՝ ինչ արտադրել և ում համար:Այսօր անհրաժեշտությունը կա ստեղծել և հանրությանը ներկայացնել արտադրությունում օգտագործելու նպատակով ժամանակակից հագուստի կոմերցիոն հավաքածուներ՝ հեղինակային յուրօրինակ ոճով, մասնագիտորեն մշակած գծագրերի ամբողջական աշխատանքային փաթեթով, և ապահովել շարունակողական փորձը:
Հագուստ նախագծող դիզայն-ստուդիայի կարիքը ունեն /այսօր Հայաստանում/.
* հագուստ արտադրողները` կոմերցիոն մոդելներ գրագետ պատրաստելու,տեղական շուկայում իրենց տեղը զբաղեցնելու և արտաքին շուկաներ փնտրելու համար;
* պատրաստի հագուստ վաճառող խանութները` նոր ոճային հագուստով /առանց ճանապարհային ծախսերի/ տեսականին լռացուցիչ թարմացնելու համար;
*պոտենցիալ գնորդները`արդի հագնողական,ոճային և չկրկնվող հագուստ ունենալու համար;
*երիտասարդ մասնագետները`իրենց ունակությունները Հայաստանում կիրառելու համար:
Additional Information
The following additional data is available for this project:
You must log in to sumbit comments on this project.