Տարածաշրջանում ներդնել ելակի նոր, բերքատու սորտերի՝ ինվետրո եղանակով ստացված սածիլների մշակություն: Թարմային նոր սորտերի ներդրում, որը միավոր տարածքից կապահովի առավել բերքատվություն, որը կնպաստի ֆերմերների եկամուտների բարձրացմանը:
Обоснование Актуальности Предложения
Արարատյան հարթավայրային պայմաններում վերջին տարիներին լայն թափով մշակվում են հատապտուղային կուլտուրաներ, հատկապես՝ ելակ: Առավել եկամտաբեր է նրա մշակությունը պոլիէթիլենային թաղանթների տակ:
Սակայն վերջին տարիներին նկատվում է այս կուլտուրայի բերքատվության անկում՝ կապված տարբեր սորտերի խաչասերման և վիրուսային հիվանդություններով վարակման հետ:
Այդ պատճառով խնդիր է առաջացել տարածաշրջանում ներդնել նոր, բերքատու սորտեր, որոնք ունեն մշակման իրենց յուրահատկությունը:
Վերջին տարիներին նկատվում է որոշ ֆերմերների կողմից Իզրայելից ներկրված սորտերի մշակություն, որոնք սորտային կազմով, բերքատվությամբ, համային հատկանիշներով, պահունակությամբ, գերազանցում են Եվրոպայից և ՌԴ-ից ներկրված սորտերին:
Цели и Задачи Предложения
Ֆերմերների կողմից մեծ հետաքրքրության է արժանանում նաև ելակի մշակության նոր, ժամանակակից տեխնոլոգիաները և առաջավոր փորձի ներդրումը: Կարևոր հանգամանք է նաև ելակի պահպանման և փաթեթավորման խնդիրը:
Пути Реализации Предложения
Գտնել համապատասխան դոնոր-կազմակերպություններ, որոնք կտրամադրեն միջոցներ ելակի նոր, բերքատու սորտեր ներկրելու համար:
Հատկացնել համապատասխան հողատարածքներ փորձարարական դաշտեր հիմնելու համար:
Ожидаемые Конечные Результаты Предложения
Բացի տեղում ապրանքը իրացնելուց,, պահպանման, վերամշակման և փաթեթավորման հարցերի լուծման արդյունքում , հնարավոր է նաև արտահանում ՌԴ և Եվրոպայի մի շարք երկրներ:
You must log in to sumbit comments on this project.