Հայաստանը հնուց ի վեր հայտնի է իր արհեստագործական հարուստ ավանդույթներով:
Խորհրդային տարիների տեխնիկական առաջընթացի և տոտալիտար ազգայնամերժ քաղաքականության արդյունքում դրանց հիմնական մասը կորստյան է մատնվել: Կորստյան մատնված այդպիսի ճյուղերից մեկն էլ թաղիքագործությունն է, որի վերջին նմուշները մեզանում պատրաստվել են մինչև անցած դարի 60-ական թվականները: Հայաստանի տարբեր գյուղերում դեռևս հնարավոր է հանդիպել տարեց մարդկանց, որոնք հիշում են «թաղիք գցելու» արհեստը և պատմում այդ մասին:
Արհեստագործական ավանդույթները վերականգնելու` ուսուցանելու և նորից կենցաղ վերադարձնելու, ինչպես նաև դրանք նորովի մեկնաբանելու և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու դեպքում հնարավոր կլինի դրանք զարգացնել, տարածելով Հայաստանի տարբեր շրջաններում նոր աշխատատեղեր ստեղծելով, ինչպես նաև ներկայացնելու աշխարհին գեղարվեստական արտադրանքի տեսքով:
Project Validation
• Թաղիքագործության ուսուցման ճանապարհով տնայնագործական աշխատանքի կազմակերպման և գեղարվեստական իրերի արտադրության կազմակերպում:
• Գործազուրկների և սոցիալապես խոցելի խմբերի համար (հաշմանդամներ, անապահով և բազմազավակ ընտանիքներ, կանայք և այլն) աշխատատեղերի հնարավորության ստեղծում:
• Տեղական ռեսուրսների օգտագործում, անասնապահական արտադրանքի իրացմանը նպաստող արտադրության կազմակերպման համար հիմքերի ստեղծում, էկոլոգիապես մաքուր անթափոն արտադրանքի նախապատրաստում:
• Մասնակիցների` հասարակության ինտեգրմանն ուղղված զբաղվածության խնդրի լուծում, աշխատատեղեր ստեղծելու ճանապարհով սոցիալ-հոգեբանական, սոցիալ-տնտեսական, սոցիալ-մշակութային մասնակցություն և դրանով նաև մշակութային և հոգևոր պահանջմունքների բավարարում:
• Սեփական ունակություններով ինքնուրույն աշխատանքի կազմակերպման հնարավորության ստեղծում:
• Աջակցություն գնողունակ և մրցունակ ապրանքների ստեղծման և իրացման գործում:
• Ավանդական արհեստների վերականգնում և ժամանակակից գեղարվեստական նորամուծությունների ու հմտությունների յուրացում:
Suggested Services
Իրականցված ծրագիրը հնարավորություն է ընձեռնում մեզ Հայաստանում թաղիքագործության մոռացված ավանդույթը վերականգնելու, դրա արտադրություն կազմակերպելու, և արդյունքում` նոր աշխատատեղեր ստեղծելու կանանց և սոցիալապես խոցելի խմբերի համար, նրանց աշխատանքի ապահովման հարցերը լուծելով, ինչպես նաև արտասահմանում հայկական գեղարվեստական արտադրության համար շուկա հայթայթելու:
Project Implementation
Մեր հաշվարկներով արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ է նվազագույնը 1 տարի ժամանակ, որի առաջին կեսը նախապատրաստական փուլն է: Նախապատրաստական փուլը բաղկացած կլինի 2 մասից` ուսուցողական և գործնական, համապատասխանաբար 3-ական ամիսներ տևողությամբ: Ծրագիրը նպատակահարմար ենք համարում անցկացնել Գավառ քաղաքում, որտեղ կան համապատասխան ռեսուրսներ: Ուսուցման համար Երևանից հրավիրված մասնագետը, կուսուցանի թաղիքագործություն և ասեղնագործության հիմունքներ 14 հոգու (2 խմբով) համար: Խմբերում ընդգրկվելու համար նախընտրելի կհամարվեն գործազուրկներ,հաշմանդամներ և հասարակության այլ խոցելի խմբեր: Դասընթացի ավարտից հետո կընտրվեն 2 լավագույն մասնակիցները, որոնք ի վիճակի են որակյալ արտադրանք ապահովել: Հետագա 3 ամսում կիրականացվեն հետևյալ աշխատանքները` ապագա արտադրանքի նմուշների պատրաստում, արտադրանքի նախնական նմուշների որոշակի քանակի արտադրում, փաթեթավորում, դրանց վաճառքի կազմակերպում:
Project Demand
Մենք նախատեսում ենք արտադրել տեղական և ներկրված բրդի համադրումով անհատական մարզական փռվածքներ (յոգայի և այլ մարզումների համար), ննջարանային գորգիկներ, աթոռի ծածկոցներ և տարբեր տիպի գեղարվեստական իրեր: Արտադրանքի մի մասը մոտ 50% կվաճառվի, որից կվճարվի աշխատողների աշխատավարձը և կտրամադրվի հետագա նյութերի գնմանը, իսկ մյուս մասը նախատեսում ենք օգտագործել գովազդային նպատակով շուկայում հաջողությունն ապահովելու համար: Մենք մտադիր ենք պատրաստի արդադրանքը իրացնել Եվրոպայում, որտեղ նման արտադրանքը պահանջարկ է վայելում, ինչպես նաև փորձել վաճառքի հնարավորություն գտնել ԱՄՆ-ում և Ռուսաստանում:
You must log in to sumbit comments on this project.