Այն առաջնային պատկերացումների համաձայն, որ ես ունեի այս մտքի շուրջ, նախատեսում էի ստեղծել շատ որակյալ գինի, իր հումքին համապատասխան համի և բույրի անկրկնելի ու հարուստ երանգներով, որը կկարողանա մրցել ոչ մային տեղական կամ վրացական, այլ նաև իսպանական գինիների հետ:Գինի, որի հիմնական առավելությունները կլինեին պատրաստման առումով անարատ մոտեցումները և ունիկալ հումքը, որը հազվադեպ է հանդիպում շուկայում, և այստեղ երկրորդական հանգամանք կլինի այն հարցը, թե գինին պատրաստվել է ձեռքով. ավանդական շատ պարզագույն տեխնոլոգիայով, թե ժամանակակից հոսքագծով:
Обоснование Актуальности Предложения
Այսօրվա շուկան լի է բաշմաթիվ առաջարկներով և գինու, և հյութերի, և պահածոների առումով, բայց իմ կարծիքով, գրագետ մոտեցման, թափանցիկ գործելաոճի, լավ մշակված մարքենթինգային և գովազդային ծրագրերի և, որ ամենակարևորն է, հումքի համային և որակական հատկանիշներից առավելագույնը «քամելու» արդյունքում հրարավոր կլինի ստեղծել ինչ որ իմաստով մրցակցությունից դուրս արտադրանք:
Մանավարդ, երբ հիմա ռուսաստանի կողմից էական էմբարգո է դրված վրացական գինիների վրա, իսկ Եվրոպայում մոշի բարձրորակ գինին այնքան էլ ներկայացված չէ և էլիտար որակ ապահովելու դեպքում այն կկարողանա մրցել մյուս դեսերտային գինիների հետ:
Цели и Задачи Предложения
Որակյալ եւ անկրկնելի համով եւ բույրով մոշու գինու ստեղցում, որը կկարողանա մրցել ոչ մային տեղական կամ վրացական, այլ նաև իսպանական գինիների հետ: Ընդ որում, գինուց բացի կարելի է արտադրել անարատ մոշի հյութ. նույն այն պլաստմասե տարաներով, որով այսօր վաճառվում է սառը սուրճ կամ կիսաբնական զովացուցիչ ըմպելիք:Համոզված եմ. այն սպառողի համար շատ ավելի նախընտրելի կլինի այլ այլընտրանքների համեմատ, մանավանդ, որ այն թերևս կարելի կլինի ստանալ նույն 150 դրամ գնի սահմաններում:
Пути Реализации Предложения
Ծանոթ լինելով մեր տարածաջրջանում մոշի միջին գնին` ես նախատեսել եմ, որ այն կընդունվի կիլոգրամը 120-130 դրամով:Ընդ որում, երկու կամ երեք բեռնատարների առկայության դեպքում հնարավոր կլինի գյուղացիներին հասցնել անտառ, նրանց տեղեկացնել ճանապարհի այն հատվածների մասին, որտեղ կեսօրին պետք է իրականացվի մոշի ընդունումը, իսկ երեկոյան ընդունումը կարող է լինել նաև մի քանի հարյուր մետր հեռու, կամ նույն վայրում` կախված տեղանքում առկա բերքի քանակից:
Պետք է նշեմ նաև, որ հատկապես մոշի հավաքման ժամանակ` կապված անտառ տրանսպորտի կամ մարդկանց զանգվածային մուտքի հետ, հնարավոր են բյուրոկրատական խոչընդոտներ, չնայած այն բանին, որ անտառը չի հայտարարվել արգելոց:
Ожидаемые Конечные Результаты Предложения
Խնդիրը Հայաստանում, իսկ ինչու ոչ նաև տարածաշրջանում նոր որակի, մրցունակ և փեքր քանակությամբ ներկայացված էլիտար մոշի գինու արտադրությունն է:
Դրական կողմերից է այն, որ առկա է էժան աշխատուժ, բարձր որակի հումք, և եթե հարցին տեսականորեն մոտենանք պետք է լինի նաև պետական աջակցություն դոտացիաների կամ գոնե հարկային արտոնություների տեսքով, որովհետև նախագիծը սեզոնային աշխատանքով է ապահովելու տասնյակ մարդկանց և մեկ-երկու տասնյակի է` մշտական աշխատանքով:Բացի դա լինելու է երկրի հյուսիսում գործող թերևս միակ անթափոն վերամշակող գործարանը:
You must log in to sumbit comments on this project.