Կազմակերպել էքսկուրսիաներ, այցելություններ Ենոքավանի տարածքում գտնվող հին պատմաական վայրեր, անհրաժեշտ պայմաններ ստեղծել արտասահմանյան հյուրերի /այդ թվում մեծաքանակ սփյուռքահայերի/ այցելությունների համար, ընտանեկան հյուրանոցներ ստեղծելու միջոցով ծանոթացնել հայկական մշակույթին և այլն:
Առաջարկի Հիմնավորվածությունը
Այսպիսի տուրիզմի զարգացման միջոցով կավելանան նախ աշխատատեղեր, կբարելավվի գյուղացիների կենցաղը, պայմաններ կստեղծվեն գյուղում էկոտուրիզմի, բիզնեսի զարգացմանը, կխթանի էկոտուրզմի զարգացմանը ամբողջ հայաստանում,ինչպես նաև հյուրերը կծանոթանան ՀՀ Տավուշի մարզի պատմամշակութային վայրերին, պատմությանը, վարքուբարքին: Վերջնական նպատակ-Հայաստանում զարգացնել էկոտուրիզմի մշակույթը:
Առաջարկվող Ծառայությունները
- ծանոթացում հին պատմական վայրերին, ազգային ավանդույթների ներկայացում,
- էքսկուրսիաների կազմակերպում,
- ընտանեկան հյուրանոցների ստեղծում,
- հանգստի կազմակերպում,
- այլ բնույթի ծառայություններ
Առաջարկն Իրագործելու Ճանապարհը
Առջարկն իրագործելու համար պետք է անցնել հետևյալ ճանապարհը.
- սկզբնական շրջանում ընտրել Ենոքավան գյուղը, հետո ընդլայնել և ընտրել Հայաստանի այլ շրջաններ, համայնքներ, որոնք ունեն հետաքրքրություն,
- նախագծի բիզնես-պլանի մշակում,
-ներդրումներ կատարել համար փնտրել աջակցող կողմեր, դոնորներ, գործընկերներ,
- իրականացնել նախգծի բիզնես-պլանով նախատեսված փուլերը:
Առաջարկի պահանջվածությունը
Հայաստանում շատ բարձր է այսպիսի նախագծի պահանջարկը, քանի որ Հայաստանն ունի հարուստ պատմամշակութային վայրեր, հարուստ և ակրկնելի բնություն, ինչպես նաև պատմություն: Էկոտուրիզմի զարգացման միջոցով կբացվեն նոր աշխատատեղեր, տնտեսությունը կբարելավվի, աշխարհը նոր ասպեկտով կծանոթանա |Հայաստանին և նրա ընտանիքների կենցաղին:
Նախագիծը կարող է դառնալ ոչ միայն մեր կազմակերպության, այլ նաև 3Ա-ի և ՀՀ-ի համար կարևոր նախագիծ:
You must log in to sumbit comments on this project.