«Արտադրության և արտահանման աջակցման ասոցիացիան» (այսուհետ` Ասոցիացիա) իր անդամների շահերի ընդհանրության և կամավորության սկզբունքների վրա հիմնված, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է գործարարության զարգացման, արտահանման շուկաների ուսումնասիրման, արտահանմանը միտված ձեռնարկումներում շարքային ներդրողների աջակցության, արտահանման գործընթացների խթանման, նոր բիզնես-ծրագրերի մշակման և իրագործման նպատակով: Ասոցիացիայի Կանոնակարգը սահմանում է Ասոցիացիայի ներքին կառուցվածքը, նրա մարմինների ձևավորման կարգը, նրանց լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև Ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրերի ներկայացման, քննարկման, ընդունման և իրագործման կարգը: Կանոնակարգի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ.