PRODUCTION AND EXPORTSUPPORT ASSOCIATION
Ընտրեք լեզուն։հայ|рус|eng
IDEAPROJECT IMPLEMENTATION

Թափուր աշխատատեղեր

Փնտրում ենք ռեգիոնալ ներկայացուցիչներ
Արտադրության և Արտահանմնա Աջակցման Ասոցիացիան փնտրում է ռեգիոնալ ներկայացուցիչներ շրջաններում նախագծերի իրագործման համար:
01.07.2011թ.-ի հանդիպման ժամանակ քննարկվեցին և որոշվեցին ռեգիոնալ ներկայացուցչի պարտականությունները: Դրանք հետևյալն են `

1. Ասոցիացիայի նախագծերի առաջխաղացման միջոցառումների իրականացում տվյալ շրջանի սահմաններում
2. Նախագծերի մասնակիցների նախնական ընտրություն
3. Շրջանում կազմակերպվող միջոցառումներին Ասոցիացիայի ներկայացում
4. Մասնակցություն Ասոցիացիայի բոլոր միջոցառումներին
5. Տեղական ինքնակառավարման մարմիններում Ասոցիացիայի ներկայացում և Ասոցիացիայի շահերի պաշտպանում
6. Տեղական ինքնակառավարման մարմինների և Ասոցիացիայի միջև մշտական երկկողմանի կապի հաստատում
7. Ներկայացուցչության կատարվելիք աշխատանքների պլանավորում
8. Կատարված աշխատանքների հաշվետվության կազմում
9. Ներկայացուցչության եկամուտների մի մասից բյուջեի ձևավավորում:

Սպասում ենք Ձեր ինքնակենսագրականներին (CV)
info@arm3a.org հասցեին:
Նախագծի-մենեջերի պաշտոն
3Ա Ասոցիացիային անհրաժեշտ է նախագծի-մենեջեր, որի պաշտոնի համար անց է կացվում մրցույթ:

Ներկայացվելիք պահանջները

  • Մագիստրոսի կոչում (ցանկալի է տնտեսագետի, մարքեթոլոգի կամ հարակից մասնագիտությունների)
  • Բիզնես-պլանների նախապատրաստման և մշակման իմացություն
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • Գերազանց համակարգչային գիտելիքներ` MS Office, համակարգչային և հարակից սարքավորումների իմացություն
  • Բանակցությունների ունակություններ
  • Միջանձնյա և հաղորդակցման հմտություններ
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Կազմակերպված, դինամիկ և պատասխանատու անձնավորություն
  • Ծանրաբեռնվածության պայմաններում և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
  • Թիմային աշխատանքներ կատարելու, խնդիրների կարգավորման հմտություններ
  • Ճշտապահ և կարգապահ

Խնդրում ենք ռեզյումեներն ուղարկել info@arm3a.org հասցեով և Subject դաշտում նշել` Project Manager:
Մասնագետների աշխատանքային խումբ
Հարգելի 3 Ա Ասոցիացիայի անդամներ

Մեր Ասոցիացիան նախատեսում է ստեղծել գյուղատնտեսության ոլորտի մասնագետների աշխատանքային խումբ : Բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են տվյալ ոլորտի մասնագետներ, հրավիրվում են համագործակցության : Բոլոր հետաքրքված անձիք , ովքեր պատրաստ են ակտիվ մասնակցություն ունենալ Ասոցիացիայի Ակումբի քննարկումներին, գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող նախագծերի աշխատանքներին, տալ իրենց մասնագիտական գնահատականը, կարող են առաջարկել իրենց թեկնածությունը: Մեզ հետ կարող եք կապ հաստատել info@arm3a.org էլեկտրոնային փոստի կամ հեռախոսազանգերի միջոցով: 060 37.84.42

Սպասում ենք Ձեր արձագանքներին:



Ա. Մրցույթ
Հարգելի 3Ա Ասոցիացիայի անդամներ

Մեր Ասոցիացիայի կայքէջը ավելի հետաքրքիր և բազմաբնույթ դարձնելու նպատակով որոշվել է կայքէջում բացել հատուկ բաժին` նվիրված “Հայաստանին” և “Բիզնեսը Հայաստանում” թեմաներին: Տվյալ մտահաղացման իրագործման համար մեզ անհրաժեշտ են համախոհներ: Մենք փնտրում ենք կրեատիվ և օրիգինալ մտածելակերպի տեր անձանց, ովքեր օժտված են ստեղծագործական ջիղով : Բոլոր այն անձիք, ովքեր ցանկություն ունեն համագործակցելու մեզ հետ տվյալ ոլորտում, կարող են պատրաստել և ուղարկել մեզ հոդվածներ:Հոդվածների թեմաները հետևյալն են `

1. Հայաստանի մասին էջի պատրաստում՝ Հայաստանի մասին ինֆորմացիա (about armenia, armenia information, armenia info) (информация об армении)
2. Հայաստանի շուկայի մասին էջի պատրաստում (market Armenia, made in Armenia) (рынок армении)
3. Հայաստանի բիզնեսի նորությունների բլոկի պատրաստում՝ (Armenia news, events Armenia, Armenia today) (новости армении, армения сегодня)
4. Հայաստանի շուկայում ներդրումների մասին նյութի պատրաստում՝ investment armenia, invest in Armenia, инвестиции в Армении)
5. Հայաստանում ներկրման և արտահանման մասին նյութի պատրաստում՝ import and export of armenia, импорт и экспорт армении (армения импорт):


Հոդվածները պետք է լինել 4-6 էջի սահմանում, օրիգինալ,յուրահատուկ , չկրկնվող և ոճային: Կարող են լինել ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն և անգլերեն, կամ բոլոր 3 լեզուներով: Բոլոր հոդվածները կտեղադրվեն 3Ա Ասոցաիացիայի arm3a.org կայքէջում և կմասնակցեն մրցույթին: Ասոցիացիայի բոլոր անդամները հնարավորություն կունենա քվեարկելու իրենց դուր եկած հոդվածների օգտին : Այն հոդվածները, որոնք ձեռք կբերեն ամենամեծ թվով դրական կարծիքներ, կտեղադրվեն կայքէջին նորաստեղծ հատվածում, իսկ հոդվածների հեղինակները հնարավորություն ստանան աշխատել Ասոցիացիայի կայքէջում: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է 15.03.2011 թվական:

Բոլոր այն անձիք, որոնց կհետաքրքրի նմանատիպ աշխատանքը, մանրամասնությունների համար կարող են զանգահարել 060-37-84-42, հեռախոսահամարներով,կամ իրենց նամակները ուղարկել info@arm3a.org էլեկտրոնային հասցեին: Պատրաստ հոդվածները և նյութերը կարող եք ուղարկել նույն հասցեին:

Սպասում ենք Ձեր արձագանքներին:

Հրատապ Նախագծեր

Металлургическое предприятие
Предлагается создать металлургическое предприятие использующее вторичное сырье.
Производство арматуры, проката, отопительных радиаторов, проволоки, катанки, автомобильных аккумуляторных батарей, фитингов итд.
Անասնաբուծական ագարակներ` պատրաստ շահագործմանը
Առաջարկում եմ ֆերմերներին պատրաստի ագարակներ.

- հնդկահավերի ագարակ,
- թռչնաբուծական ագարակ,
- խոզաբուծական ֆերմա,
- խոշոր եղջերավոր անասունների ագարակ:
Անասնաբուծական համալիր, Կենսագազ, ՋԷԿ, Ջերմոց
Նախագիծը Ալեքսանդր Վլադիմիրովիչի թույլտվությամբ ներկայացված է քննարկման Մկրտիչ Ազնաուրյանի և ԳագիկԿարապետյանի կողմից:

Արտադրական փակ համակարգի ստեղծում` հիմնված անասնաբուծական համալիրի, կենսագազի կայանի և ջերմոցային տնտեսության վրա:

1. Անասնաբուծական ագարակ:
2. Առաջնային տարա (հեղուկ գոմաղբ):
3. Օրգանական թափոնների պահեստավորման տարա:
4. Պաստերիզացման տարա (կեղտաջրերի վերամշակում):
5. Սուբստրատների պահեստ (սիլոս) :
6. Պինդ նյութեր:
7. Կենսագազի ռեակտոր :
8. Գազի պահեստարան:
9. Մինի-ՋԷԿ:
10. Հեղուկ պարարտանյութի վերջնական պահեստ:
11. Գյուղատնտեսական հողեր, դաշտեր:
12. Տրանսֆորմատոր, փոխանցում դեպի բարձրավոլտ ցանց` վաճառքի համար:
13. Ջերմության օգտագործում:
Համակցված կերերի արտադրության գործարան (կենդանիներ, ձկներ)
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի շուկաների պահանջարկը` սույն բիզնես նախագծի նպատակը համակցված կերերի արտադրության գործարանի ստեղծումն է, որը կարտադրի կերեր ինչպես կենդանիների, այնպես ձկների համար:
ՀՀ կրթության ֆոնդ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ներկայիս կրթական մակարդակը և ուսանելու հնարավորությունները, այս նախագիծը նպատակաուղղված է բարձրացնելու ՀՀ անհատի մրցունակության մակարդակը և ընդլայնելու ապրանքների և ծառայությունների արտահանման հնարավորությունները:

Հրատապ Լուրեր

[2013-07-15] 3Ա ասոցիացիան կմասնակցի “Կանանց ձեռնարկատիրության աջակցության համակարգերը ազգային և տեղական մակարդակներում” սեմինարին
Սույն թվականի հուլիսի 16-ից 30-ը Իսրայելի Խայֆա քաղաքում 3Ա ասոցիացիայի անդամ Հասմիկ Մովսիսյանը կմասնակցի “Կանանց ...
»

[2012-07-03] 3Ա ասոցիացիայի հարգելի անդամներ
3Ա Ասոցիացիայի հարգելի անդամներ,

Ես` Աննա Գալստյանս, հանդիսանում եմ «Արտադրության եւ Արտահանման Աջակցության ...
»

[2012-01-27] 3A Ասոցիացիայի ամենամյա մրցանակ
2012 թվականի հունվարի 27-ին որոշվեց 3Ա Ասոցիացիայի տարեկան մրցանակակիրը: Այն շնորհվեց պատահականորեն ընտրված Ասսոցիացիայի անդամ ...
»

[2011-06-09] Էքսպերտների խմբի հանդիպում
08.06.2011 ժամը 12:00 տեղի ունեցավ Էքսպերտների խմբի հանդիպում, որին մասնակցում էին Գագիկ Կապապետյանը, Մկրտիչ Ազնաուրյանը, ...
»

[2011-05-04] Հարգելի գործընկերներ
Հարգելի գործընկերներ,

Շնորհակալություն եմ հայտնում ինձ վստահելու և ընտրելու համար: Խոսատանում եմ գործածել իմ ողջ ...
»

[2011-05-03] Համագումարի արդյունքները
Սույն թվականի ապրիլի 28-ից մայիսի 2-ը տեղի ունեցավ Ասոցիացիա 3Ա-ի վիրտուալ hամագումարը: Համագումարի օրակարգն էր Ասոցիացիայի ...
»

[2011-04-29] Գործադիր տնօրենի հաստատում
Հարգելի "Արտադրության և արտահանման աջակցման ասոցիացիայի" անդամներ, սույն թվականի ապրիլի 29-ին տեղի կունենա Ասոցիացիա 3Ա-ի ...
»

[2011-03-13] Ասոցիացիայի Ակումբի արտագնա նիստի արդյունքները
Հարգելի 3Ա Ասոցիացիայի անդամներ
Սույն թվականի մարտի 6-ին տեղի է ունեցել ”Արտադրության և արտահանման աջակցման ասոցիացիայի” Ակումբի արտագնա նիստը: Նիստը տեղի է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում : Հերթական նիստի քննարկման թեմաներ էին ընտրվել մեր ասոցիացիայի կայքէջում ներկայացված բիզնես նախագծեր ` “Անասնաբուծական համալիր, Կենսագազ, ՋԷԿ, Ջերմոց” (հեղինակ Մկրտիչ Ազնաուրյան), “Фермы под ключ”, “Комбикормовый завод (животные, рыба)” (հեղինակ Մարինա Մովսեսյան): 3 նախագծերը դիտարկվել են որպես փոխկապակցված: Նախագծերը ընտրվել էին որպես Ակումբի հերթական նիստի քննարկման թեմա, քանզի այս 3 պրոեկտների շուրջ ընթացել են բուռն, հետաքրքիր քննարկումները , հենց այս պրոեկտներն են ստացել ամենաշատ թվով դրական կարծիքներ և արտահայտվել են մտահաղացումներ և մեկնաբանություններ :
Քննարկումների ընթացքում որոշվել է առավել մեծ ուշադրություն դարձնել հատկապես “Фермы под ключ”, “Комбикормовый завод (животные, рыба)” բիզնես նախագծերի վրա: Նիստի ընթացքում որոշվել է ավելի մանրամասն հետազոտել վերոնշյալ բիզնես նախագծերի հետագա զարգացման հնարավորությունները մասնագետների հետ. հնարավոր բարդությունները և խնդիրները:

[2011-03-11] Մրցույթ
Հարգելի 3Ա Ասոցիացիայի անդամներ

Մեր Ասոցիացիայի կայքէջը ավելի հետաքրքիր և բազմաբնույթ դարձնելու նպատակով ...
»

Առցանց են

Հասանելի է գրանցվելուց հետո: