Ա. Մրցույթ
Հարգելի 3Ա Ասոցիացիայի անդամներ
Մեր Ասոցիացիայի կայքէջը ավելի հետաքրքիր և բազմաբնույթ դարձնելու նպատակով որոշվել է կայքէջում բացել հատուկ բաժին` նվիրված
“Հայաստանին” և “Բիզնեսը Հայաստանում” թեմաներին: Տվյալ մտահաղացման իրագործման համար մեզ անհրաժեշտ են համախոհներ: Մենք փնտրում ենք
կրեատիվ և օրիգինալ մտածելակերպի տեր անձանց, ովքեր օժտված են ստեղծագործական ջիղով : Բոլոր այն անձիք, ովքեր ցանկություն ունեն համագործակցելու մեզ հետ տվյալ ոլորտում, կարող են պատրաստել և ուղարկել մեզ հոդվածներ:Հոդվածների թեմաները հետևյալն են `
1.
Հայաստանի մասին էջի պատրաստում՝ Հայաստանի մասին ինֆորմացիա (about armenia, armenia information, armenia info) (информация об армении)
2. Հայաստանի շուկայի մասին էջի պատրաստում (market Armenia, made in Armenia) (рынок армении)
3. Հայաստանի բիզնեսի նորությունների բլոկի պատրաստում՝ (Armenia news, events Armenia, Armenia today) (новости армении, армения сегодня)
4. Հայաստանի շուկայում ներդրումների մասին նյութի պատրաստում՝ investment armenia, invest in Armenia, инвестиции в Армении)
5. Հայաստանում ներկրման և արտահանման մասին նյութի պատրաստում՝ import and export of armenia, импорт и экспорт армении (армения импорт):
Հոդվածները պետք է լինել
4-6 էջի սահմանում, օրիգինալ,յուրահատուկ , չկրկնվող և ոճային: Կարող են լինել ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն և անգլերեն, կամ բոլոր 3 լեզուներով: Բոլոր հոդվածները կտեղադրվեն 3Ա Ասոցաիացիայի arm3a.org կայքէջում և կմասնակցեն մրցույթին: Ասոցիացիայի բոլոր անդամները հնարավորություն կունենա քվեարկելու իրենց դուր եկած հոդվածների օգտին : Այն հոդվածները, որոնք ձեռք կբերեն ամենամեծ թվով դրական կարծիքներ, կտեղադրվեն կայքէջին նորաստեղծ հատվածում, իսկ հոդվածների հեղինակները հնարավորություն ստանան աշխատել Ասոցիացիայի կայքէջում:
Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է 15.03.2011 թվական:
Բոլոր այն անձիք, որոնց կհետաքրքրի նմանատիպ աշխատանքը, մանրամասնությունների համար կարող են զանգահարել
060-37-84-42, հեռախոսահամարներով,կամ իրենց նամակները ուղարկել
info@arm3a.org էլեկտրոնային հասցեին: Պատրաստ հոդվածները և նյութերը կարող եք ուղարկել նույն հասցեին:
Սպասում ենք Ձեր արձագանքներին: