2012-12-18 | «Bloomberg»-ի հեղինակներից մեկը հայկական գինին ընգրկել է աշխարհի գինիների լավագույն տասնյակի մեջ
«Bloomberg»-ի հեղինակներից մեկի՝ գինու եւ ալկոհոլային խմիչքների մասնագետ Էլին ՄաքՔոյի հոդվածում հայկական գինին ընգրկվել է աշխարհի գինիների լավագույն տասնյակի մեջ։
Իր հոդվածում ՄաքՔոյը գրում է, որ այս տարի նրան հաջողվել է փորձել ավելի քան 4000 գինի։Ցուցակում ընդգրկված գինիներից մեկը 2010 թվականի «Zorah Karasi Areni Noir»-ն է, որը արժե 45 դոլար։
«Իզմիրում ես հիացած էի հայկական գինիով, որն առաջին անգամ էի փորձում՝ հիասքանչ կարմիր գինի՝ արենի նուար տեսակի խաղողից պատրաստված, որը պահվել էր ավանդական կավե ամանի մեջ: Գինու մեջ կան մետաքսյա նրբաճաշակության, փափուկ մանուշակագույն խաղողի եւ վայրի հողի» երանգներ»,- գրում է հեղինակը: