2012-12-25 | Գյուղատնտեսական տարին Լոռիի մարզում այս տարի բավականին հաջող է եղել
Գյուղատնտեսական տարին Լոռիի մարզում նախորդ տարիների համեմատ այս տարի բավականին հաջող է եղել, այս մասին ասաց լոռիի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը: Ներկայացնելով գրանցված հաջողությունները, վարչության պետը նշեց. «Նախորդ տարվա համեմատ այս տարի հավաքվել է 220 տոննայով ավել կարոտֆիլի բերք, (2012թ.-ին՝ 3677, 2011-ին`3457տ)», շուրջ 1049 տոննայով ավել է եղել կաղամբի ստացված բերքը, խաղողի բերքը այս տարի ավել է հավաքվել շուրջ 37 տոննայով: 1900հա-ով ավել է ցանվել նաեւ աշնանացանը:
Վարչության պետի փոխանցմամբ` մթերման հետ կապված խնդիրներ եւս չեն առաջացել, բոլոր նրանք, ովքեր ցանկացել են շուտ մթերել՝ մթերել են, իսկ մյուսները պահեստավորել են, որպեսզի գարնանը ավելի թանկ գնով վաճառեն: