2013-01-08 | ԼՂՀ-ում սկսել են արեւածաղկի ձեթ արտադրել
ԼՂՀ-ում սկսել են տեղական հումքով արեւածաղկի ձեթ արտադրել: Այդ մասին հայտնեց «Ռեյսպիդ» ընկերության տնօրեն Նորայր Ստեփանյանը՝նշելով, որ 2013 թ-ին ընկերությունը ծրագրում է 700 – 750 տոննա արեւածաղկի ձեթ արտադրել: Գործարանի նախագծային հզորությունը կազմում է հազար տոննա տարեկան` միայն արեւածաղկի ձեթի համար: Գործարանը գտնվում է ԼՂՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում եւ ամբողջությամբ աշխատում է տեղական հումքով:
Ձեթն արտադրվում է առանց ռաֆինացվելու: «Դրա համար սարքավորումներ դեռեւս չունենք, ուստի արտադրանքի ապրանքային տեսքը կարող է այն չլինել, ինչին սովոր է գնորդը: Սակայն մենք չենք դադարում հետեւել որակին: Վերջերս հերթական ստուգումն է իրականացվել Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտում»,-ասաց Ստեփանյանը: