2013-02-11 | Հայաստանից կոնյակի արտահանումն ավելացել է մոտ 50 տոկոսով
Հայաստանից 2012 թ. արտահանվել է մոտ 14,4 մլն լիտր (100 % սպիրտի վերահաշվարկով) կոնյակ՝ 166 մլն դոլար ընդհանուր մաքսային արժեքով: Կոնյակի արտահանումը Հայաստանի արտահանման կառուցվածքում գրավում է երկրորդ տեղը՝ զիջելով պղնձի խտանյութին:
Նախորդ տարվա համեմատ կոնյակի արտահանումն ավելացել է մոտ 50% -ով: Կոնյակի լիտրը արտահանվում է միջինը 11,5 դոլար մաքսային արժեքով: