Հայաստանում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արտահանման ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 49,2 մլն դոլարով կամ 16,9%-ով:
Պետեկամուտների կոմիտեի հրապարակած անվանացանկում առկա է արտահանվող 585 ապրանքատեսակ, որնցից առանձնացված է 37 մաքսային առավել մեծ արժեք ունեցող ապրանքատեսակ: Առաջին եռամսյակի տվյալներով` նշված 37 «խոշորների» ծավալն ընդհանուր արտահանման մեջ կազմել է 86,1%:
Չնայած Հայաստանում սուրճ չի աճեցվում, այն նշվում է արտահանվող «խոշոր» ապրանքների թվում` զբաղեցնելով 30-րդ տեղը: Խոսքը, ըստ ամենայնի, մեր երկրում վերամշակված սուրճի մասին է: Ամեն դեպքում, այս տարվա առաջին եռամսյակում արտահանվել է 248,4 տոննա սուրճ, ինչը 12,2%-ով պակաս է անցած տարվա ցուցանիշից: