2013-06-07 | Դեղագործության մրցունակության միջազգային համաժողով
Հունիսի 14-ին Երեւանի Մ. Հերացիի անվան պետական բժշկական համալսարանում տեղի կունենա դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը: Այդ մասին ասաց Հայաստանի Դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
Նրա տեղեկացմամբ՝ հրավիրված են հյուրեր ճապոնիայից, Ավստրալիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Հոլանդիայից եւ այլ երկրներից:
Համաժողովին զուգահեռ տեղի կունենա Pharma Armenia EXPO դեղագործության ամենամյա ցուցահանդեսը: