Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 21-ի նիստում կվերանայի «Երեւան ջուր» ընկերության կողմից մատակարարվող ջրի, ինչպես նաեւ` ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագները:
Ջրամատակարարման ընդհանուր արժեքը, ըստ Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկատվության, Երեւանում կկազմի 170.256 դրամ/խոր. մետր, ներկայիս 174.065 դրամի փոխարեն:
Որոշումն, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնի հուլիսի 7-ից:
Նշենք, որ գործող սակագները ուժի մեջ են 2011 թ. հուլիսի 8-ից:
Ջրամատակարարման ընդհանուր արժեքից խմելու ջուրը գնահատվել է 144.718 դրամ/խոր. մետր (գործող 147.955 դրամի համեմատ), ջրահեռացումը` 11.918 դրամ (գործող 12.185 դրամի համեմատ) եւ կեղտաջրերի մաքրումը` 13.620 դրամ (գործող 13.925 դրամի համեմատ):