Հայաստանում 2012 թ. արդյունահանվել է 2896 կգ ոսկի եւ 22.2 տոննա արծաթ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
2011 թ. համեմատ ոսկու արդյունահանումն ավելացել է 5.8 %-ով, իսկ արծաթինը` նվազել մոտ 12%-ով:
Բացի այդ` Հայաստանում 2012 թ. արտադրվել է 10.7 հազ. տոննա ցինկ, 6.5 հազ. տոննա մոլիբդեն, 52.5 հազ. տոննա պղինձ: