Հայաստանն այսօր
Հայաստանի Հանրապետություննը գտնվում է Ասիա մայրցամաքի արևմուտքում` Անդրկովկասի հարավում: ՀՀ տարածքը 29,743կմ² է, իսկ բնակչությունը մոտ 3 մլն. 260 հազար է: Հայաստանը սահմանակցում է իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի հետ: Հայաստանն ունի ավտոերթուղի ԻԻՀ հետ, իսկ հիմանական երթուղին հյուսիսային և արևմտյան ուղղություններով Երևան-Թբիլիսի-նավահանգիստ Փոթի երթուղին է:
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է: Այն զբաղեցնում է 300 կմ², իսկ բնակչության թիվը հասնում է 1 մլն. 120 հազարի: Հանրապետությունը բաժանված է 10 վարչական շրջանների, որոնք կոչվում են մարզեր. Երևան, Արմավիր, Կոտայք, Շիրակ, Լոռի, Արարատ, Արագածոտն, Սյունիք, Տավուշ, Գեղարքունիք: Հայաստանի պաշտոնական արժույթը դրամն է :
Հայաստանի բնական ռեսուրսները
Հայաստանը լեռնային երկիր է, իսկ ընդերքը հարուստ է բազմատեսակ լեռնային ապարներով և հանածոներով: ՀՀ տարածքում կան 500 –ից ավելի շրջաններ, որոնք հարուստ են 60 տեսակից ավել օգտակար հանածոներով: Կան երկաթի խոշոր հանքավայրեր (Կապուտանի, Հրազդանի, Ախթալայի և այլն), ինչպես նաև ալյումինի և մանգանի (նեֆիլինային սիենիտներ) հանքավայրեր:
Հայաստանը հարուստ է նաև ոսկու և պլատինի հանքավայրերով(Զոդ, Մեղրաձոր և այլն), այլ թանկարժեք և գունավոր մետաղներով, բարիտի և ոսկու, արծաթի, ցինկի, կապարի համաձուլվածքներով, ինչպես նաև ունի սնդիկի, մկնդեղի, ծարիրի ռեզերվուարներ:
Հայաստանի համար հատկապես նշանակություն ունեն մոլիբդենի հանքավայրերը. Պղնձե-մոլիբդենային(Քաջարանի, Ագարակի շրջանում), պղնձախիճի հանքաքաքրեր(Ալավերդու, Շամլուղի և Կապանի շրջաններում) : Հայասատանի մոլիբդենի հանքավայրերը կազմում են մոլիբդենի համաշխարհային պաշարների 7%-ից ավելին:
Հայաստանը ունի նաև մարմարի, տուֆի, դոլոմիտի, տրավերտինի, օբսիդիանի, պեմզայի, բազալտի, կրաքարի և այլն. բավականին մեծ պաշարներ, որոնք զբաղեցնում են Հայսատանի տարածքի մեկ երրորդը: Դրանք լայնապես օգտագործվում են շինարարության մեջ:
Հայաստանի տարածքում կան մեծ թվով հանքային ջրերի աղբյուրներ (ավելի քան 700 գործող ջրհորեր, Ջերմուկ, Բջնի, Արզնի և այլն), որոնցից շատերը օժտված են բուժիչ հատկություններով:
Հայասատանի արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը
Հայաստանն այսօր համարվում է գյուղատնտեսաարդյունաբերական երկիր, չնայած երկրի ՀՆԱ-ի մեծ մասը բաժին է ընկնում ծառայությունների ոլորտին (40%):
Ներդրումների արդյունքում այսօր հնարավոր է դարձել վերականգնել որոշ կարեւոր արդյունաբերական հաստատությունների գործունեությունը: Հայաստանի ՀՆԱ -ի 30% բաժին է ընկնում արդյունաբերությանը: Այսօր, Հայաստանում գործում են շինանյութի վերամշակման, ցեմենտի արտադրության, պղինձի, մոլիբդենի, ալյումինի, ոսկու վերամշակման ձեռնարկություններ, զարդերի արտադրության գործարան, ադամանդների հղկեցման քիմիական ձեռնարկություններ, պլաստմասե և ռեզինե արտադրանքի արտադրություններ, սինթետիկ կաուչուկի, գինու և կոնյակի գործարանները: Այսօր Հայաստանում արտադրվում են նաև հաստոցներ, էլեկտրական շարժիչներ, եւ տարբեր գործիքներ: Աճում է նաև թեթև արդյունաբերությունը , մասնավորապես կտորեղենի, բամբակե, մետակքե գործվածքների արտադրությունը: Հաջողությամբ են զարգանում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծրագրային ապահովման ոլորտները:
Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 17% -ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: Գյուղատնտեսական հողերի մեծ մասը գտնվում է Արարատյան դաշտավայրում, Սեւանա լճի շրջակայքում եւ Արաքս գետի ափամերձ տարածքներում: Հայաստանի գյուղատնտեսությունը հիմանակնում հիմնված է բանջարեղենաբուծության, խաղողագործություն, բուսական կուլտուրաների աճեցման վրա:
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը
Հայաստանն այսօր ունի բավականին մեծ ռեսուրսներ էլեկտրաէներգիայի արտադրության և հարեւան երկրներ արտահանման համար: Հանրապետության տարածքում գործում են 3 ջերմաէլեկտրակայաններ, 9 հիդրոէլեկտրակայաններ և միջուկային էլեկտրակայան: