PRODUCTION AND EXPORTSUPPORT ASSOCIATION
Ընտրեք լեզուն։հայ|рус|eng
IDEAPROJECT IMPLEMENTATION

Հ/Պ

Ի՞նչ կարող է ինձ տալ անդամակցությունը Ասոցիացիային
Անդամակցությունն Ասոցիացիային կարող է օգտակար լինել տարբեր ոլորտներում հետաքրքրություններ ունեցող և տարբեր մասնագիտական ու տարիքային խմբերի մարդկանց համար.
  • Պոտենցիալ ներդնողներին Ասոցիացիան հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել Ասոցիացիայի համակարգման տակ գտնվող կամ նրա կողմից իրականացվող իրենց գրաված բիզնես-նախագծերում` հետագայում շահույթ ստանալու ակնկալիքով

  • Արտադրական բիզնես ունեցող գործարարներին Ասոցիացիան կտա գործող բիզնեսի էֆեկտիվության բարձրացման և արտերկրում նոր շուկաներ նվաճելու հնարավորություն

  • Ուսանողների համար Ասոցիացիան ստեղծում է պրակտիկայի անցկացման և աշխատանքի անցնելու հնարավորություն

  • Բիզնեսով հետաքրքրվող մասնագիտական և տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների համար Ասոցիացիան իր Կայքի միջոցով հնարավորություն է ընձեռում շփվել գործարար ոլորտում հաջողությունների հասած, բարձր գիտելիքներ և մասնագիտական փորձ ունեցող մարդկանց հետ, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխաններ, ինչպես նաև խորհրդատվություն

  • Իրավաբանական անձանց համար անդամակցությունն Ասոցիացիային տալիս է հնարավորություն մշտապես լինել Ասոցիացիայի կայքէջի այցելուների ուշադրության կենտրոնում, քանի որ դառնալով Ասոցիացիա 3Ա-ի անդամ` տվյալ իրավաբանական անձը կարող է տեղադրել ինֆորմացիա իր գործունեության մասին և իր տարբերանշանը (լոգոն) Ասոցիացիայի կայքէջում, ինչը նոր հնարավորություններ կստեղծի այլ ընկերությունների ու անհատների հետ արդյունավետ համագործակցություն սկսելու և զարգացնելու համար

Կայքէջի միջոցով ակտիվ մասնակցելով Ասոցիացիայի գործունեությանը` Ասոցիացիայի անդամները ձեռք են բերում ռեյտինգներ, որոնք հետագայում նրանց անհրաժեշտ են լինելու ընտրությունների և Ասոցիացիայի կողմից իրականացվող բիզնես-նախագծերում ներդրումներ կատարելու հնարավորություն ունենալու ժամանակ:
Ինչպե՞ս անդամագրվել Ասոցիացիային
Որպեսզի անդամագրվել Ասոցիացիային, պետք է այցելել www.arm3a.org կայք, մտնել ԳՐԱՆՑՈՒՄ բաժինը, լրացնել դիմումաձևը և 3 օրվա ընթացքում Դուք Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեով կստանաք հղում, ակտիվացնելով որը` կգրանցվեք Ասոցիացիայի Կայքում որպես Օգտագործող և ավտոմատ կերպով կդառնաք Ասոցիացիայի անդամ:
Ինպե՞ս է պաշտպանված իմ մտահղացումը
Ասոցիացիայի յուրաքանչյուր անդամ կարող է առաջարկել իր բիզնես-նախագծերը Ասոցիացիայի կողմից իրականցնելու նպատակով: Ասոցիացիայի ղեկավար մարմինները պետք է քննարկեն այդ առաջարկները և որոշեն` արդյո՞ք նպատակահարմար է դրանց իրագործումը թե ոչ: Բոլոր այն անդամներին, ովքեր Ասոցիացիայի Կայքէջի միջոցով նախագծեր և առաջարկներ են ներկայացրել, Ասոցիացիայի կողմից տրվում են վկայականներ, որտեղ նկարագրվում է առաջարկի բովանդակությունը, նշվում են այն արած անդամի տվյալները (անուն – ազգանուն, ծննդյան թիվ, հաշվառման վայր, անձնագրային տվյալներ) և առաջարկն անելու ամսաթիվը: Առանձին դեպքերում կարող է քննարկվել Ասոցիացիայի աջակցությունը տվյալ անդամին` իր հեղինակային իրավունքները գրանցելու հարցում:

Հրատապ Նախագծեր

Металлургическое предприятие
Предлагается создать металлургическое предприятие использующее вторичное сырье.
Производство арматуры, проката, отопительных радиаторов, проволоки, катанки, автомобильных аккумуляторных батарей, фитингов итд.
Անասնաբուծական ագարակներ` պատրաստ շահագործմանը
Առաջարկում եմ ֆերմերներին պատրաստի ագարակներ.

- հնդկահավերի ագարակ,
- թռչնաբուծական ագարակ,
- խոզաբուծական ֆերմա,
- խոշոր եղջերավոր անասունների ագարակ:
Անասնաբուծական համալիր, Կենսագազ, ՋԷԿ, Ջերմոց
Նախագիծը Ալեքսանդր Վլադիմիրովիչի թույլտվությամբ ներկայացված է քննարկման Մկրտիչ Ազնաուրյանի և ԳագիկԿարապետյանի կողմից:

Արտադրական փակ համակարգի ստեղծում` հիմնված անասնաբուծական համալիրի, կենսագազի կայանի և ջերմոցային տնտեսության վրա:

1. Անասնաբուծական ագարակ:
2. Առաջնային տարա (հեղուկ գոմաղբ):
3. Օրգանական թափոնների պահեստավորման տարա:
4. Պաստերիզացման տարա (կեղտաջրերի վերամշակում):
5. Սուբստրատների պահեստ (սիլոս) :
6. Պինդ նյութեր:
7. Կենսագազի ռեակտոր :
8. Գազի պահեստարան:
9. Մինի-ՋԷԿ:
10. Հեղուկ պարարտանյութի վերջնական պահեստ:
11. Գյուղատնտեսական հողեր, դաշտեր:
12. Տրանսֆորմատոր, փոխանցում դեպի բարձրավոլտ ցանց` վաճառքի համար:
13. Ջերմության օգտագործում:
Համակցված կերերի արտադրության գործարան (կենդանիներ, ձկներ)
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի շուկաների պահանջարկը` սույն բիզնես նախագծի նպատակը համակցված կերերի արտադրության գործարանի ստեղծումն է, որը կարտադրի կերեր ինչպես կենդանիների, այնպես ձկների համար:
ՀՀ կրթության ֆոնդ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ներկայիս կրթական մակարդակը և ուսանելու հնարավորությունները, այս նախագիծը նպատակաուղղված է բարձրացնելու ՀՀ անհատի մրցունակության մակարդակը և ընդլայնելու ապրանքների և ծառայությունների արտահանման հնարավորությունները:

Հրատապ Լուրեր

[2013-07-15] 3Ա ասոցիացիան կմասնակցի “Կանանց ձեռնարկատիրության աջակցության համակարգերը ազգային և տեղական մակարդակներում” սեմինարին
Սույն թվականի հուլիսի 16-ից 30-ը Իսրայելի Խայֆա քաղաքում 3Ա ասոցիացիայի անդամ Հասմիկ Մովսիսյանը կմասնակցի “Կանանց ...
»

[2012-07-03] 3Ա ասոցիացիայի հարգելի անդամներ
3Ա Ասոցիացիայի հարգելի անդամներ,

Ես` Աննա Գալստյանս, հանդիսանում եմ «Արտադրության եւ Արտահանման Աջակցության ...
»

[2012-01-27] 3A Ասոցիացիայի ամենամյա մրցանակ
2012 թվականի հունվարի 27-ին որոշվեց 3Ա Ասոցիացիայի տարեկան մրցանակակիրը: Այն շնորհվեց պատահականորեն ընտրված Ասսոցիացիայի անդամ ...
»

[2011-06-09] Էքսպերտների խմբի հանդիպում
08.06.2011 ժամը 12:00 տեղի ունեցավ Էքսպերտների խմբի հանդիպում, որին մասնակցում էին Գագիկ Կապապետյանը, Մկրտիչ Ազնաուրյանը, ...
»

[2011-05-04] Հարգելի գործընկերներ
Հարգելի գործընկերներ,

Շնորհակալություն եմ հայտնում ինձ վստահելու և ընտրելու համար: Խոսատանում եմ գործածել իմ ողջ ...
»

[2011-05-03] Համագումարի արդյունքները
Սույն թվականի ապրիլի 28-ից մայիսի 2-ը տեղի ունեցավ Ասոցիացիա 3Ա-ի վիրտուալ hամագումարը: Համագումարի օրակարգն էր Ասոցիացիայի Նախագահ Գագիկ Կարապետյանի կողմից առաջադրված գործադիր տնօրենի թեկնածու` Մկրտիչ Ազնաուրյանի հաստատումը վերոհիշյալ պաշտոնում:

Կողմ – 93, 3 %
Դեմ – 6, 7 %
Ձեռնպահ – 0%

[2011-04-29] Գործադիր տնօրենի հաստատում
Հարգելի "Արտադրության և արտահանման աջակցման ասոցիացիայի" անդամներ, սույն թվականի ապրիլի 29-ին տեղի կունենա Ասոցիացիա 3Ա-ի ...
»

[2011-03-13] Ասոցիացիայի Ակումբի արտագնա նիստի արդյունքները
Հարգելի 3Ա Ասոցիացիայի անդամներ
Սույն թվականի մարտի 6-ին տեղի է ունեցել ”Արտադրության և արտահանման ...
»

[2011-03-11] Մրցույթ
Հարգելի 3Ա Ասոցիացիայի անդամներ

Մեր Ասոցիացիայի կայքէջը ավելի հետաքրքիր և բազմաբնույթ դարձնելու նպատակով ...
»

Առցանց են

Հասանելի է գրանցվելուց հետո: