Անդամակցությունն Ասոցիացիային կարող է օգտակար լինել տարբեր ոլորտներում հետաքրքրություններ ունեցող և տարբեր մասնագիտական ու տարիքային խմբերի մարդկանց համար.
Ասոցիացիան հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել Ասոցիացիայի համակարգման տակ գտնվող կամ նրա կողմից իրականացվող իրենց գրաված բիզնես-նախագծերում` հետագայում շահույթ ստանալու ակնկալիքով
Արտադրական բիզնես ունեցող գործարարներին Ասոցիացիան կտա գործող բիզնեսի էֆեկտիվության բարձրացման և արտերկրում նոր շուկաներ նվաճելու հնարավորություն
Ուսանողների համար Ասոցիացիան ստեղծում է պրակտիկայի անցկացման և աշխատանքի անցնելու հնարավորություն
Բիզնեսով հետաքրքրվող մասնագիտական և տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների համար Ասոցիացիան իր Կայքի միջոցով հնարավորություն է ընձեռում շփվել գործարար ոլորտում հաջողությունների հասած, բարձր գիտելիքներ և մասնագիտական փորձ ունեցող մարդկանց հետ, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխաններ, ինչպես նաև խորհրդատվություն
Իրավաբանական անձանց համար անդամակցությունն Ասոցիացիային տալիս է հնարավորություն մշտապես լինել Ասոցիացիայի կայքէջի այցելուների ուշադրության կենտրոնում, քանի որ դառնալով Ասոցիացիա 3Ա-ի անդամ` տվյալ իրավաբանական անձը կարող է տեղադրել ինֆորմացիա իր գործունեության մասին և իր տարբերանշանը (լոգոն) Ասոցիացիայի կայքէջում, ինչը նոր հնարավորություններ կստեղծի այլ ընկերությունների ու անհատների հետ արդյունավետ համագործակցություն սկսելու և զարգացնելու համար
Կայքէջի միջոցով ակտիվ մասնակցելով Ասոցիացիայի գործունեությանը` Ասոցիացիայի անդամները ձեռք են բերում ռեյտինգներ, որոնք հետագայում նրանց անհրաժեշտ են լինելու ընտրությունների և Ասոցիացիայի կողմից իրականացվող բիզնես-նախագծերում ներդրումներ կատարելու հնարավորություն ունենալու ժամանակ: