PRODUCTION AND EXPORTSUPPORT ASSOCIATION
Ընտրեք լեզուն։հայ|рус|eng
IDEAPROJECT IMPLEMENTATION

Ընդհանուր տեղեկություններ

Արտադրության և արտահանման աջակցումը Հայաստանում

Արտադրության և արտահանման աջակցման ասոցիացիան (Ասոցիացիա 3Ա) իր անդամների շահերի ընդհանրության և կամավորության սկզբունքների վրա հիմնված հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է նոր բիզնես-ծրագրերի մշակման և իրագործման, գործարարության զարգացման, արտահանման շուկաների ուսումնասիրման, արտահանմանը միտված ձեռնարկումներում շարքային ներդրողների աջակցության, արտահանման գործընթացների խթանման նպատակով: Ասոցիացիան ստեղծվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական դաշտի արդյունավետության բարձրացման միտումով: Ասոցիացիայի ստեղծման նպատակն է Սփյուռքի գործարարների և արտասահմանյան ներդրողների համար ՀՀ տնտեսական դաշտը մատչելի դարձնելը և ՀՀ-ում ներդրումներ կատարելու համար որակապես նոր հնարավորություններ ստեղծելը, ինչպես նաև հայկական ընդհանրական պոտենցիալը համաշխարհային տնտեսության մեջ իր ողջ կապերով ինտեգրացնելը և նրա` նոր, էապես ավելի բարձր մակարդակ ու հնարավորություններ ձևավորելը:

Ասոցիացիայի հիմնադրման համար նախապայման է հանդիսացել հասարակության լայն շերտերի ներգրավումը ՀՀ տնտեսական դաշտի արդյունավետության բարձրացման, արտադրության զարգացման և արտահանման ծավալների մեծացման գործընթացներում:

Ասոցիացիա 3Ա-ի առաքելությունն է` աջակցել իր անդամներին իրենց բիզնես-մտահղացումները իրականացնելու հարցում` սկսելով մտահղացման մշակումից, բիզնես-պլանավորումից և ավարտելով նոր արտադրությունների ստեղծմամբ և ստացած արտադրատեսակների արտահանմամբ: Ասոցիացիայի իրականացվելիք գործունեության հիմնական ուղղություններն են.
գրանցել իր անդամների կողմից ներկայացված բիզնես-մտահղացումները,
մշակել այդ բիզնես-մտահղացումները,
դրանց հիման վրա կազմել բիզնես-նախագծեր,
տվյալ բիզնես-նախագծի հետ կապված կատարել զանազան հետազոտություններ,
կազմակերպել տվյալ բիզնես-նախագծի իրագործումը,
ստանալ արտադրանք` կարևորելով դրա որակական հատկանիշները,
իրականացնել ստացված արտադրանքի իրացումը արտաքին շուկաներում:

Ասոցիացիան իր անդամներին առաջարկում է նաև իրենց մտահղացումների և բիզնես-ծրագրերի հեղինակային իրավունքը պաշտպանելու համար պահանջվող համապատասխան փաստաթղթերի տրամադրում:

Ասոցիացիա 3Ա-ն իրենից ներկայացնում է երկպալատանի համակարգ, որի շարքային անդամները ցանկության դեպքում կարող են դառնալ (ընտրությունների միջոցով) Հասարակական կամ Վերին պալատների անդամ: Ասոցիացիան ունի ղեկավարման ճկուն համակարգ, որը թույլ է տալիս նրա շարքային անդամներին անմիջականորեն մասնակցել Ասոցիացիայի գործունեությանը, ինչպես նաև ընդգրկվել նրա ղեկավար մարմինների կազմում:

Ասոցիացիան գործում է իր Կայքէջի միջոցով, որն իրենից ներկայացնում է սոցիալական ցանց: Կայքէջը գործում է on-line ռեժիմով: Կայքէջի միջոցով են կատարվում Ասոցիացիայի գործունեության հետ կապված բոլոր հարցերի քննարկումները, կազմակերպվում են Կանոնակարգով նախատեսված ընտրությունները, առաջարկվում են բիզնես-նախագծեր, ծրագրեր և այլն: Ասոցիացիայի յուրաքանչյուր անդամի հնարավորություն է տրվում մասնակցել քննարկումներին և քվեարկություններին, առաջարկել սեփական նախագծերը, ստանալ մասնագիտական խորհրդատվություն իրեն հետաքրքրող հարցերի շուրջ: Մասնակցել արդեն իրագործման փուլ մտած բիզնես-նախագծերի իրականացմանը կարող են միայն Ասոցիացիայի անդամները` կատարելով իրենց ներդրումները: Բիզնես-նախագծի մեջ ներդրում կատարած Ասոցիացիայի անդամները ակնկալվող շահույթից ունեն իրենց կատարած ֆինանսական ու մտավոր (հեղինակային իրավունք) ներդրմանը համապատասխան մասնաբաժին:

Ասոցիացիայի կարգախոսն է ՄտահղացումՆախագիծԻրականացում: Ասոցիացիան իր առջև նպատակ է դրել իրականացնել իր անդամների կողմից ներկայացված արտահանմանը միտված բիզնես-առաջարկների, ծրագրերի, բիզնես կիրառում ունեցող գիտական առաջարկների ձևավորման, զարգացման, գործարկման, ֆինանսավորման և մոնիտորինգի հետ կապված հարցերի կազմակերպումը, ինչպես նաև բազմակողմանի օժանդակություն ցուցաբերել գործող ձեռնարկումների զարգացման հարցում:

Ասոցիացիան իր ապագա գործունեության համար որդեգրել է այնպիսի ռազմավարություն, որը կօժանդակի մտավոր սեփականության ինստիտուտի կայացմանը, օրենսդրությամբ ամրագրված բաժնետիրական կապիտալի ձևավորմանը, մասնավոր ձեռներեցության և տնտեսական մրցակցության զարգացմանը: Ասոցիացիան նպատակ ունի աջակցել անհատներին և կազմակերպություններին ստեղծել նոր միավորումներ և ձեռք բերել ավելի լայն հնարավորություններ իրենց բիզնես-հեռանկարների իրականացման համար: Աշխատելով նպաստել Հայաստանում աշխույժ ձեռնարկատիրական մթնոլորտի ստեղծմանը` Ասոցիացիան միևնույն ժամանակ կենտրոնանում է արտահանմանը միտված արտադրանք ստանալու և տեղի արտադրողներին բազմակողմանի օժանդկություն ցուցաբերելու շուրջ: Ասոցիացիա 3Ա-ն հենվելով իր անդամների մտավոր կարողությունների վրա, օգտագործելով նրանց հավաքական կազմակերպչական և ֆինանսական հնարավորությունները` աջակցում է անհատների և կազմակերպությունների նոր միավորումների ստեղծմանը, որոնց նպատակը արտահանմանը միտված արտադրանք ստանալն է:

Ասոցիացիայի նպատակներից են.
1.Հայաստանում արտահանմանը միտված գործարար հատվածի ձևավորմանն ու զարգացմանն աջակցելը` ապահովելով նմանատիպ գործունեություն ծավալող անձանց կամ կազմակերպություններին անհրաժեշտ օժանդակությամբ,
2.օգնել փորձառու անդամներին կիսել իրենց գիտելիքներն ու փորձը և խրախուսել նրանց զարգացնելու ամուր համագործակցություն և ընկերակցություն նմանատիպ գործունեություն իրականացնող այլ անձանց ու կազմակերպությունների հետ:

Ասոցիացիայի վերջնական նպատակն է Հայաստանում ունենալ կայացած և զարգացած արտահանմանը միտված ձեռնարկություններ, որոնք հանդես կգան իբրև ժողովրդավար և քաղաքակիրթ հասարակության կայունության երաշխիք, ինչն էլ իր հերթին կհանգեցնի հասարակության բոլոր անդամների ներուժի արդյունավետ իրացմանը:

Հրատապ Նախագծեր

Металлургическое предприятие
Предлагается создать металлургическое предприятие использующее вторичное сырье.
Производство арматуры, проката, отопительных радиаторов, проволоки, катанки, автомобильных аккумуляторных батарей, фитингов итд.
Անասնաբուծական ագարակներ` պատրաստ շահագործմանը
Առաջարկում եմ ֆերմերներին պատրաստի ագարակներ.

- հնդկահավերի ագարակ,
- թռչնաբուծական ագարակ,
- խոզաբուծական ֆերմա,
- խոշոր եղջերավոր անասունների ագարակ:
Անասնաբուծական համալիր, Կենսագազ, ՋԷԿ, Ջերմոց
Նախագիծը Ալեքսանդր Վլադիմիրովիչի թույլտվությամբ ներկայացված է քննարկման Մկրտիչ Ազնաուրյանի և ԳագիկԿարապետյանի կողմից:

Արտադրական փակ համակարգի ստեղծում` հիմնված անասնաբուծական համալիրի, կենսագազի կայանի և ջերմոցային տնտեսության վրա:

1. Անասնաբուծական ագարակ:
2. Առաջնային տարա (հեղուկ գոմաղբ):
3. Օրգանական թափոնների պահեստավորման տարա:
4. Պաստերիզացման տարա (կեղտաջրերի վերամշակում):
5. Սուբստրատների պահեստ (սիլոս) :
6. Պինդ նյութեր:
7. Կենսագազի ռեակտոր :
8. Գազի պահեստարան:
9. Մինի-ՋԷԿ:
10. Հեղուկ պարարտանյութի վերջնական պահեստ:
11. Գյուղատնտեսական հողեր, դաշտեր:
12. Տրանսֆորմատոր, փոխանցում դեպի բարձրավոլտ ցանց` վաճառքի համար:
13. Ջերմության օգտագործում:
Համակցված կերերի արտադրության գործարան (կենդանիներ, ձկներ)
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի շուկաների պահանջարկը` սույն բիզնես նախագծի նպատակը համակցված կերերի արտադրության գործարանի ստեղծումն է, որը կարտադրի կերեր ինչպես կենդանիների, այնպես ձկների համար:
ՀՀ կրթության ֆոնդ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ներկայիս կրթական մակարդակը և ուսանելու հնարավորությունները, այս նախագիծը նպատակաուղղված է բարձրացնելու ՀՀ անհատի մրցունակության մակարդակը և ընդլայնելու ապրանքների և ծառայությունների արտահանման հնարավորությունները:

Հրատապ Լուրեր

[2013-07-15] 3Ա ասոցիացիան կմասնակցի “Կանանց ձեռնարկատիրության աջակցության համակարգերը ազգային և տեղական մակարդակներում” սեմինարին
Սույն թվականի հուլիսի 16-ից 30-ը Իսրայելի Խայֆա քաղաքում 3Ա ասոցիացիայի անդամ Հասմիկ Մովսիսյանը կմասնակցի “Կանանց ...
»

[2012-07-03] 3Ա ասոցիացիայի հարգելի անդամներ
3Ա Ասոցիացիայի հարգելի անդամներ,

Ես` Աննա Գալստյանս, հանդիսանում եմ «Արտադրության եւ Արտահանման Աջակցության ...
»

[2012-01-27] 3A Ասոցիացիայի ամենամյա մրցանակ
2012 թվականի հունվարի 27-ին որոշվեց 3Ա Ասոցիացիայի տարեկան մրցանակակիրը: Այն շնորհվեց պատահականորեն ընտրված Ասսոցիացիայի անդամ ...
»

[2011-06-09] Էքսպերտների խմբի հանդիպում
08.06.2011 ժամը 12:00 տեղի ունեցավ Էքսպերտների խմբի հանդիպում, որին մասնակցում էին Գագիկ Կապապետյանը, Մկրտիչ Ազնաուրյանը, ...
»

[2011-05-04] Հարգելի գործընկերներ
Հարգելի գործընկերներ,

Շնորհակալություն եմ հայտնում ինձ վստահելու և ընտրելու համար: Խոսատանում եմ գործածել իմ ողջ ...
»

[2011-05-03] Համագումարի արդյունքները
Սույն թվականի ապրիլի 28-ից մայիսի 2-ը տեղի ունեցավ Ասոցիացիա 3Ա-ի վիրտուալ hամագումարը: Համագումարի օրակարգն էր Ասոցիացիայի ...
»

[2011-04-29] Գործադիր տնօրենի հաստատում
Հարգելի "Արտադրության և արտահանման աջակցման ասոցիացիայի" անդամներ, սույն թվականի ապրիլի 29-ին տեղի կունենա Ասոցիացիա 3Ա-ի ...
»

[2011-03-13] Ասոցիացիայի Ակումբի արտագնա նիստի արդյունքները
Հարգելի 3Ա Ասոցիացիայի անդամներ
Սույն թվականի մարտի 6-ին տեղի է ունեցել ”Արտադրության և արտահանման ...
»

[2011-03-11] Մրցույթ
Հարգելի 3Ա Ասոցիացիայի անդամներ

Մեր Ասոցիացիայի կայքէջը ավելի հետաքրքիր և բազմաբնույթ դարձնելու նպատակով որոշվել է կայքէջում բացել հատուկ բաժին` նվիրված “Հայաստանին” և “Բիզնեսը Հայաստանում” թեմաներին: Տվյալ մտահաղացման իրագործման համար մեզ անհրաժեշտ են համախոհներ: Մենք փնտրում ենք կրեատիվ և օրիգինալ մտածելակերպի տեր անձանց, ովքեր օժտված են ստեղծագործական ջիղով : Բոլոր այն անձիք, ովքեր ցանկություն ունեն համագործակցելու մեզ հետ տվյալ ոլորտում, կարող են պատրաստել և ուղարկել մեզ հոդվածներ:Հոդվածների թեմաները հետևյալն են `

1. Հայաստանի մասին էջի պատրաստում՝ Հայաստանի մասին ինֆորմացիա (about armenia, armenia information, armenia info) (информация об армении)
2. Հայաստանի շուկայի մասին էջի պատրաստում (market Armenia, made in Armenia) (рынок армении)
3. Հայաստանի բիզնեսի նորությունների բլոկի պատրաստում՝ (Armenia news, events Armenia, Armenia today) (новости армении, армения сегодня)
4. Հայաստանի շուկայում ներդրումների մասին նյութի պատրաստում՝ investment armenia, invest in Armenia, инвестиции в Армении)
5. Հայաստանում ներկրման և արտահանման մասին նյութի պատրաստում՝ import and export of armenia, импорт и экспорт армении (армения импорт):


Հոդվածները պետք է լինել 4-6 էջի սահմանում, օրիգինալ,յուրահատուկ , չկրկնվող և ոճային: Կարող են լինել ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն և անգլերեն, կամ բոլոր 3 լեզուներով: Բոլոր հոդվածները կտեղադրվեն 3Ա Ասոցաիացիայի arm3a.org կայքէջում և կմասնակցեն մրցույթին: Ասոցիացիայի բոլոր անդամները հնարավորություն կունենա քվեարկելու իրենց դուր եկած հոդվածների օգտին : Այն հոդվածները, որոնք ձեռք կբերեն ամենամեծ թվով դրական կարծիքներ, կտեղադրվեն կայքէջին նորաստեղծ հատվածում, իսկ հոդվածների հեղինակները հնարավորություն ստանան աշխատել Ասոցիացիայի կայքէջում: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է 15.03.2011 թվական:

Բոլոր այն անձիք, որոնց կհետաքրքրի նմանատիպ աշխատանքը, մանրամասնությունների համար կարող են զանգահարել 010-35-02-42,060-37-84-42, 098-88-42-85 հեռախոսահամարներով,կամ իրենց նամակները ուղարկել info@arm3a.org էլեկտրոնային հասցեին: Պատրաստ հոդվածները և նյութերը կարող եք ուղարկել նույն հասցեին:

Սպասում ենք Ձեր արձագանքներին:

Առցանց են

Հասանելի է գրանցվելուց հետո: