Արտադրության և արտահանման աջակցման ասոցիացիան (Ասոցիացիա 3Ա) իր անդամների շահերի ընդհանրության և կամավորության սկզբունքների վրա հիմնված հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է նոր բիզնես-ծրագրերի մշակման և իրագործման, գործարարության զարգացման, արտահանման շուկաների ուսումնասիրման, արտահանմանը միտված ձեռնարկումներում շարքային ներդրողների աջակցության, արտահանման գործընթացների խթանման նպատակով: Ասոցիացիան ստեղծվել է
Հայաստանի Հանրապետության տնտեսական դաշտի արդյունավետության բարձրացման միտումով: Ասոցիացիայի ստեղծման նպատակն է Սփյուռքի գործարարների և արտասահմանյան ներդրողների համար
ՀՀ տնտեսական դաշտը մատչելի դարձնելը և
ՀՀ-ում ներդրումներ կատարելու համար որակապես նոր հնարավորություններ ստեղծելը, ինչպես նաև հայկական ընդհանրական պոտենցիալը համաշխարհային տնտեսության մեջ իր ողջ կապերով ինտեգրացնելը և նրա` նոր, էապես ավելի բարձր մակարդակ ու հնարավորություններ ձևավորելը:
Ասոցիացիայի հիմնադրման համար նախապայման է հանդիսացել հասարակության լայն շերտերի ներգրավումը
ՀՀ տնտեսական դաշտի արդյունավետության բարձրացման, արտադրության զարգացման և արտահանման ծավալների մեծացման գործընթացներում:
Ասոցիացիա 3Ա-ի առաքելությունն է` աջակցել իր անդամներին իրենց բիզնես-մտահղացումները իրականացնելու հարցում` սկսելով մտահղացման մշակումից, բիզնես-պլանավորումից և ավարտելով նոր արտադրությունների ստեղծմամբ և ստացած արտադրատեսակների արտահանմամբ: Ասոցիացիայի իրականացվելիք գործունեության հիմնական ուղղություններն են.
•գրանցել իր անդամների կողմից ներկայացված բիզնես-մտահղացումները,
•մշակել այդ բիզնես-մտահղացումները,
•դրանց հիման վրա կազմել բիզնես-նախագծեր,
• տվյալ բիզնես-նախագծի հետ կապված կատարել զանազան հետազոտություններ,
•կազմակերպել տվյալ բիզնես-նախագծի իրագործումը,
•ստանալ արտադրանք` կարևորելով դրա որակական հատկանիշները,
•իրականացնել ստացված արտադրանքի իրացումը արտաքին շուկաներում:
Ասոցիացիան իր անդամներին առաջարկում է նաև իրենց մտահղացումների և բիզնես-ծրագրերի հեղինակային իրավունքը պաշտպանելու համար պահանջվող համապատասխան փաստաթղթերի տրամադրում:
Ասոցիացիա 3Ա-ն իրենից ներկայացնում է երկպալատանի համակարգ, որի շարքային անդամները ցանկության դեպքում կարող են դառնալ (ընտրությունների միջոցով)
Հասարակական կամ
Վերին պալատների անդամ: Ասոցիացիան ունի ղեկավարման ճկուն համակարգ, որը թույլ է տալիս նրա շարքային անդամներին անմիջականորեն մասնակցել Ասոցիացիայի գործունեությանը, ինչպես նաև ընդգրկվել նրա ղեկավար մարմինների կազմում:
Ասոցիացիան գործում է իր Կայքէջի միջոցով, որն իրենից ներկայացնում է սոցիալական ցանց: Կայքէջը գործում է on-line ռեժիմով: Կայքէջի միջոցով են կատարվում Ասոցիացիայի գործունեության հետ կապված բոլոր հարցերի քննարկումները, կազմակերպվում են
Կանոնակարգով նախատեսված ընտրությունները, առաջարկվում են բիզնես-նախագծեր, ծրագրեր և այլն: Ասոցիացիայի յուրաքանչյուր անդամի հնարավորություն է տրվում մասնակցել քննարկումներին և քվեարկություններին, առաջարկել սեփական նախագծերը, ստանալ մասնագիտական խորհրդատվություն իրեն հետաքրքրող հարցերի շուրջ: Մասնակցել արդեն իրագործման փուլ մտած բիզնես-նախագծերի իրականացմանը կարող են միայն Ասոցիացիայի անդամները` կատարելով իրենց ներդրումները: Բիզնես-նախագծի մեջ ներդրում կատարած Ասոցիացիայի անդամները ակնկալվող շահույթից ունեն իրենց կատարած ֆինանսական ու մտավոր (հեղինակային իրավունք) ներդրմանը համապատասխան մասնաբաժին:
Ասոցիացիայի կարգախոսն է
Մտահղացում –
Նախագիծ –
Իրականացում: Ասոցիացիան իր առջև նպատակ է դրել իրականացնել իր անդամների կողմից ներկայացված արտահանմանը միտված բիզնես-առաջարկների, ծրագրերի, բիզնես կիրառում ունեցող գիտական առաջարկների ձևավորման, զարգացման, գործարկման, ֆինանսավորման և մոնիտորինգի հետ կապված հարցերի կազմակերպումը, ինչպես նաև բազմակողմանի օժանդակություն ցուցաբերել գործող ձեռնարկումների զարգացման հարցում:
Ասոցիացիան իր ապագա գործունեության համար որդեգրել է այնպիսի ռազմավարություն, որը կօժանդակի մտավոր սեփականության ինստիտուտի կայացմանը, օրենսդրությամբ ամրագրված բաժնետիրական կապիտալի ձևավորմանը, մասնավոր ձեռներեցության և տնտեսական մրցակցության զարգացմանը: Ասոցիացիան նպատակ ունի աջակցել անհատներին և կազմակերպություններին ստեղծել նոր միավորումներ և ձեռք բերել ավելի լայն հնարավորություններ իրենց բիզնես-հեռանկարների իրականացման համար: Աշխատելով նպաստել Հայաստանում աշխույժ ձեռնարկատիրական մթնոլորտի ստեղծմանը` Ասոցիացիան միևնույն ժամանակ կենտրոնանում է արտահանմանը միտված արտադրանք ստանալու և տեղի արտադրողներին բազմակողմանի օժանդկություն ցուցաբերելու շուրջ:
Ասոցիացիա 3Ա-ն հենվելով իր անդամների մտավոր կարողությունների վրա, օգտագործելով նրանց հավաքական կազմակերպչական և ֆինանսական հնարավորությունները` աջակցում է անհատների և կազմակերպությունների նոր միավորումների ստեղծմանը, որոնց նպատակը արտահանմանը միտված արտադրանք ստանալն է:
Ասոցիացիայի նպատակներից են.
1.Հայաստանում արտահանմանը միտված գործարար հատվածի ձևավորմանն ու զարգացմանն աջակցելը` ապահովելով նմանատիպ գործունեություն ծավալող անձանց կամ կազմակերպություններին անհրաժեշտ օժանդակությամբ,
2.օգնել փորձառու անդամներին կիսել իրենց գիտելիքներն ու փորձը և խրախուսել նրանց զարգացնելու ամուր համագործակցություն և ընկերակցություն նմանատիպ գործունեություն իրականացնող այլ անձանց ու կազմակերպությունների հետ:
Ասոցիացիայի վերջնական նպատակն է Հայաստանում ունենալ կայացած և զարգացած արտահանմանը միտված ձեռնարկություններ, որոնք հանդես կգան իբրև ժողովրդավար և քաղաքակիրթ հասարակության կայունության երաշխիք, ինչն էլ իր հերթին կհանգեցնի հասարակության բոլոր անդամների ներուժի արդյունավետ իրացմանը: