Հարգելի 3Ա Ասոցիացիայի անդամներ
Սույն թվականի
մարտի 6-ին տեղի է ունեցել
”Արտադրության և արտահանման աջակցման ասոցիացիայի” Ակումբի արտագնա նիստը: Նիստը տեղի է ունեցել
ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում : Հերթական նիստի քննարկման թեմաներ էին ընտրվել մեր ասոցիացիայի կայքէջում ներկայացված բիզնես նախագծեր `
“Անասնաբուծական համալիր, Կենսագազ, ՋԷԿ, Ջերմոց” (հեղինակ Մկրտիչ Ազնաուրյան),
“Фермы под ключ”, “Комбикормовый завод (животные, рыба)” (հեղինակ Մարինա Մովսեսյան): 3 նախագծերը դիտարկվել են որպես փոխկապակցված: Նախագծերը ընտրվել էին որպես Ակումբի հերթական նիստի քննարկման թեմա, քանզի այս 3 պրոեկտների շուրջ ընթացել են բուռն, հետաքրքիր քննարկումները , հենց այս պրոեկտներն են ստացել ամենաշատ թվով դրական կարծիքներ և արտահայտվել են մտահաղացումներ և մեկնաբանություններ :
Քննարկումների ընթացքում որոշվել է առավել մեծ ուշադրություն դարձնել հատկապես
“Фермы под ключ”, “Комбикормовый завод (животные, рыба)” բիզնես նախագծերի վրա: Նիստի ընթացքում որոշվել է ավելի մանրամասն հետազոտել վերոնշյալ բիզնես նախագծերի հետագա զարգացման հնարավորությունները մասնագետների հետ. հնարավոր բարդությունները և խնդիրները: