Սույն թվականի հուլիսի 16-ից 30-ը Իսրայելի Խայֆա քաղաքում 3Ա ասոցիացիայի անդամ Հասմիկ Մովսիսյանը կմասնակցի “Կանանց ձեռնարկատիրության աջակցության համակարգերը ազգային և տեղական մակարդակներում” թեմայով միջազգային սեմինարին: Նախատեսվում է նաև ներկայացնել 3Ա ասոցիացիայի գործունեությունը և նրա աջակցությունը կանանց ձեռնարկատիրության զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև ձեռք բերել նոր գործընկերներ և միջազգային փորձ՝ բիզնես-նախագծերի իրագործման նպատակով: