Սույն գաղտնիության քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես ենք մենք մշակում և պաշտպանում Օգտագործողների անհատական տվյալները www.arm3a.org կայքում:
www.arm3a.org – ը իր գործունեության իրականացման ընթացքում առաջնորդվում է “Անհատական տվյալների մասին” ՀՀ օրենքով, ինչպես նաև գաղտնիության քաղաքականության հետևյալ սկզբունքներով:
Կայքը երաշխավորում է անհատական տվյալների գաղտնիությունը և պարտավորվում չբացահայտել այն տեղեկությունները, որոնք ստացվում են Oգտագործողներից: Վերջիններիս կողմից տրամադրվող տեղեկությունները անհրաժեշտ են Կայքին` ծառայությունների մատուցման համար: Տրամադրված տվյալները չեն օգտագործվի առևտրային, ուղիղ գովազդ իրականացնելու և այլ նպատակներով: Չբացահայտելու պարտավորությունը չի տարածվում այն տեղեկությունների վրա, որոնք Օգտագործողները տեղադրում են հատուկ գործընկերների, Կայքի այցելուների համար նախատեսված դաշտերում:
Օգտագործողը պարտավորվում է գաղտնի պահել և երրորդ անձանց չբացահայտել իր ծածկագրի մասին տեղեկությունները: Այն դեպքում, երբ ծածկագրի մասին տեղեկությունը այս կամ այն կերպով հայտնի դառնա երրորդ անձանց, Օգտագործողը պարտավոր է անմիջապես փոփոխել այն:
Օգտագործողը պարտավոր է չբացահայտել և չօգտագործել այլ Օգտագործողների տվյալները, որոնք ստացվել են Կայքի գործունեությանն առնչվող նամակագրության ընթացքում: Տվյալների բահայտումը հնարավոր է, եթե դա արգելված չէ տվյալ Օգտագործողի կողմից:
Տեղեկությունները, որոնք տրամադրվում են Կայքին Օգտագործողների կողմից չպետք է`
- լինեն կեղծ, ոչ հստակ կամ շփոթեցնող,
- նպաստեն խարդախության, խաբեության կամ վստահության չարաշահման,
- տանեն կեղծ կամ գողացված իրերի գործարքի իրականացմանը,
- պարունակեն արտահայտություններ, որոնք կարող են վիրավորել որևէ մեկի արժանապատվությունը կամ գործարար համբավը,
- պարունակեն զրպարտություն կամ սպառնալիքներ ինչ-որ մեկի հասցեին,
- լինեն անպարկեշտ,
- պարունակեն համակարգչային վիրուսներ, ինչպես նաև այլ համակարգչային ծրագրեր, որոնք ուղղված են հատկապես վնաս հասցնելուն, չարտոնված մուտքին, գաղտնի տվյալներ կորզելուն կամ համակարգի տվյալների, անձնական կամ այլ տեղեկություների (ներառյալ Կայքի տվյալները) որսալուն,
- այլ կերպով խախտեն գործող օրենսդրությունը:
www.arm3a.org – ը պարունակում է հղումներ դեպի այլ վեբ-կայքեր: Կայքը պատասխանատվություն չի կրում այլ վեբ-կայքերի կողմից վարվող անհատական տվյալների գաղտնիության քաղաքականության համար: