Բիզնես-մտահղացումն իրենից ներկայացնում է արտահանման նպատակով մեղրի արտադություն կազմակերպելու առաջարկ։ Առաջարկվում է ստեղծել մեղվաբուծական տնտեսություն՝ մինչև 10 բջիջ ձևափոխված կոնտեյներով՝ յուրաքանչյուրում մինչև 100 փեթակ:
Առաջարկի Հիմնավորվածությունը
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում ստացած մեղրը որակական հատկանիշներով բավականին բարձր է: Մասնագետների կարծիքով մեր մեղրը համարվում է բավականաչափ արժեքավոր և թանկ նաև միջազգային շուկաներում: Մեր մեղրի ինքնարժեքը բարձր է ոչ միայն բարձր որակի հաշվին: Դրա պատճառներն են՝
1. Մեղվաբույծներից շատերը ցանկություն չունեն կիրառելու նորագույն տեխնոլոգիաներ ու մեթոդներ և օգտագործում են միայն պապենական փորձը: Արդյունքում շատ մեղվաբույծներ Հայաստանում մեկ մեղվաընտանիքից 8-10 կգ-ից ավելի մեղր չեն ստանում, ինչը, բնականաբար, ազդում է մեղրի ինքնարժեքի և գնագոյացման վրա:
2. Մեղրի ինքնարժեքի վրա ազդում է նաև մեկ այլ հանգամանք. Հայաստանի մեղվաբույծները, մեղրից բացի, այլ մեղվամթերք գրեթե չեն արտադրում: Շատ փոքր քանակությամբ արտադրվում է մեղրամոմ, որն օգտագործվում է հիմնականում մոմաթերթ պատրաստելու համար, իսկ ահա մյուս կարևորագույն մթերքները` ակնամոմ, մեղվակաթ, ծաղկափոշի, մեղվաթույն և այլն, գրեթե չեն արտադրվում պահանջարկ չլինելու պատճառով:
Առաջարկվող Ծառայությունները
1. Մեղրի արտադրություն և արտահանում
2. Ակնամոմի արտադրություն և արտահանում
3. Մեղվակաթի արտադրություն և արտահանում
4. Մեղվաթույնի արտադրություն և արտահանում
Առաջարկն Իրագործելու Ճանապարհը
Ստեղծել մինչև 10 բջիջ ձևափոխված կոնտեյներ՝ յուրաքանչյուրում մինչև 100 փեթակ։ Արտադրությունը հիմնել խիստ մասնագիտացված կադրերի օգնությամբ։ Ուսումնասիրել արտահանման հնարավոր շուկաները և նախօրոք պայմանագրեր կնքել պոտենցիալ գնորդների հետ:
Առաջարկի պահանջվածությունը
Հայաստանում հիմա կան բավականին քանակությամբ մեղր արտադրողներ։ Սակայն ներկա պահին արտադրված գրեթե ամբողջ մեղրը սպառվում է ներքին շուկայում։ Ուստի արտահանման նպատակով մեղրի արտադրություն ստեղծելու գործում հաջողության հասնելու համար իմաստ ունի վերացնել առկա թերությունները (հին տեխնոլոգիաների կիրառում, միայն մեղրի արտադրություն, հակասություն Եվրոպայում ընդունված չափորոշիչների հետ), աշխատել մեղրի սպառման արտաքին շուկաների ուսումնասիրության վրա և գտնել գործընկերներ արտասահմանում՝ արդեն ստացված ապրանքը իրացնելու համար:
You must log in to sumbit comments on this project.