Լաբորատորիան առաջարկվում է հիմնել պարենային հումքի, սննդամթերքի, պահածոյացված մթերքների և գյուղմթերքների փորձարկման և նրանց բաղադրության մեջ առողջության համար վտանգավոր նյութեր և բաղադրիչներ հայտնաբերելու, ինչպես նաև իր կողմից փորձարկման ենթարկված մթերքների վերաբերյալ հավաստագրեր տրամադրելու նպատակով:
Առաջարկի Հիմնավորվածությունը
Քանի որ Ասոցիացիայի հիմնական նպատակը արտադրությանն ու արտահանմանը աջակցելն է, ապա նմանատիպ լաբորատորիան կարող է մեծ դեր կատարել Ասոցիացիայի հիմնական նպատակի իրականացման գործում: Որպեսզի ապահովել ստացված արտադրանքի մուտքը արտասահմանյան շուկաներ և դրա առաջխաղացումը, այն պետք է համապատասխանի որակի նկատմամբ տվյալ երկրի կողմից ներկայացվող պահանջներին: Տվյալ պարագայում Ասոցիացիային կից նմանատիպ լաբորաըորիայի ստեղծումը թույլ կտա տեղում ստուգել ստացված արտադրանքի որակական հատկանիշները, ինչպես նաև ստանալ դրանք հաստատող, արտասահմանյան երկրների կողմից ընդունվող և այնտեղ վավերականություն ունեցող հավաստագիր:
Առաջարկվող Ծառայությունները
Լաբորատորիան պետք է իրականացնի հետևյալ փորձարկումների տեսակները`
- ֆիզիկական և քիմիական ցուցանիշներ
- թունավոր տարրեր
- միկոտոքսիններ
- հակաբիոտիկներ
- ռադիոնուկլիդներ
- նիտրատներ
- նիտրիտներ
- հիստամին
- մանրէաբանական ցուցանիշներ
- թունաքիմիկատներ
- խեժ, նիկոտին
Առաջարկն Իրագործելու Ճանապարհը
Քանի որ լաբորատորիայի տրված հավաստագրերը միտված են լինելու արտասահմանյան երկրներում ներկայացվելուն, ապա նրանք պետք է համապատասխանեն այդ երկրների պահանջներին` կապված գործունեության տվյալ ուղղության հետ: Այդ պատճառով իսկ առաջարկվում է կապ հաստատել տվյալ ոլորտում հայտնի արտասահմանյան մի շարք ընկերությունների հետ և լաբորատորիայի ստեղծումը և նրահետագա գործունեությունն իրականացնել նրանցից մեկի կամ մի քանիսի հետ համագործակցության միջոցով:
Առաջարկի պահանջվածությունը
Լաբորատորիայի կողմից իրականացվող ծառայությունների պահանջարկ կարող է առաջանալ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց մոտ, ովքեր մտադիր են իրենց արտադրանքը արտահանել արտասահմանյան երկրներ, ինչպես նաև այն ֆիզիկական և իրավաբանական անձանց մոտ, ովքեր գնում են պարենային հումքը (պարենային հումքը սկզբնական արտադրողից գնելու ժամանակ դրա փորձարկումն իրականացնելու համար) և դրանից ստանում պատրաստի արտադրանք (ստացած վերջնական արտադրանքի փորձարկման համար):
Լրացուցիչ տեղեկատվություն
Սույն ծրագրի հետևյալ լրացուցիչ տվյալները:
You must log in to sumbit comments on this project.