PRODUCTION AND EXPORTSUPPORT ASSOCIATION
Ընտրեք լեզուն։հայ|рус|eng
IDEAPROJECT IMPLEMENTATION

Նախագիծ

#80.  «ՑԱՆՔՍ» - ՀՀ վարելահողերի շահագործման 1 կողմ 0 դեմ քննարկել
Նպատակը.
Վերականգնել և զարգացնել հացահատիկային և այլ գյուղ. Կուլտուրաների արտադրությունը: Հասցնել գյուղ.կուլտուրաների մասսայական և տասնամյա արտադրության մակարդակին, պահպանել և կատարելագործել:


Առաջարկն Իրագործելու Ճանապարհը
Կատարման եղանակը.
Ստեղծել ֆոնդ ԲԲԸ տնտեսավարող սուբյեկտի տեսքով, որը պայմանագրային հիմունքներով
Ներդրումներ կատարի տնտեսավարող կոոպերատիվներում: Կոոպերատիվները ստեղծվում են հենց տվյալ նպատակի համար: Նախնական հաշվարկի գյուղում մեկ կոոպերատիվ. Կոոպերատիվի անդամները ներդնում են իրենց վարելահողերը, տեխնիկան և աշխատուժը ըստ հարմարության և ցանկության: Ցանկացողները նաև գումար:
Բոլորգնումները. Սերմ, վառելանյութ, տեխնիկայի վարձակալություն, տեխնիկա, թունաքիմիկատներ, պարարտանյութ, ոռոգման ջուր, բերքահավաք նաև հիմնական մասնագետների վարձատրությունը կատարվում է ֆոնդի կողմից, սակարկման և գնման պրոցեսը համաձայնեցվում է և վերահսկվում հոգեբարձուների և կոոպերատիվների ներկայացուցիչների կողմից:
Ֆոնդիստեղծումը
Նախաձեռնող խումբը կատարում է հարցումներ ՀՀ ողջտարածքով. Մոտավոր քանակը հեկտարների, որը ցանկանում են ներդրումներ շահագործման համար:
Ծավալը ճշտելուց հետո հաշվարկվում է անհրաժեշտ ֆոնդը:
Ֆոնդի գաղափարը պետք է լինի հուսալի և անկորուստ-երաշխավորված:
Այս հարցում պետք է բանկերի և ապահովագրական կազ. Հետ տանել լուրջ և հետեվողական աշխատանք: Պայմաններին հասնելուց հետո տալ հայտարարություն և հավաքագրել ֆոնդը:
Կոոպերատիվի ստեղծումը
Կոոպերատիվները սկսում են ստեղծվող ֆոնդի հավաքագրման հետ միասին, սակայն նախնական աշխատանքները կարող են տարվել նախաձեռնող խմբի հարցումների ժամանակ: Կոոպերատիվի անդամը ներդրում է կատարում իր գույքով և հիմնադիր պայմանագրի համաձայն: Կոոպերատիվը իր հերթին պայմանագրով ներգրավում է միջոցներ ֆոնդից: Պայմանագիրը վավերացվում է անդամների կողմից, փորձագետների խորհրդից հետո:
Ծախսեր, արդյունք, դիվիդենտ
Ցանքսի պրոցեսում ողջ ծախսը կատարվում է ֆոնդի կողմից:
Ստացված արդյունքից հանվում են կատարված ծախսերը, արդյունքը տրոհվում ըստ ներդրումների /դիվիդենտի տեսքով/: Հաջորդ տարի նույն պրոցեսը շարունակվում է,
Ցանկալի է 10 և ավելի տարիներ շարունակել գործունեությունը. Այդ ընթացքում կարժեվորվի և կդառնա իրացվելի:

Առաջարկի պահանջվածությունը
Լրացուցիչ դրական ազդեցություններ
Ծավալուն և կանոնակարգված ծրագիրը իր կատարման ընթացքում կունենա հետևյալ դրական ազդեցությունները.
ա/ կբացվեն նորաշխատատեղեր
բ/ կավելանա սննդի և անասնակերի բազան, կազդի անասնագլխաքանակի վրա
գ/ Դրական ազդեցություն կունեն աթռչնաբուծարանների վրա
դ/ կզարգացնի ոռոգման ցանցը նաև մասնագետների բազան
ե/ Գյուղի բնակչությունը կունենա աշխատանք. Ֆերմաներ,արտադրամասեր և այլն
է/ Կհամալրվի և կնորանա գյուղտեխնիկան
ը/ գյուղը կզարգանա, ֆերմաներ, գյուղմթերքի արտադրություններ և այլն:
թ/հողի և մարդու դաշինքը կպաշտպանի և հողը և մարդուն:
Խնդրում եմ կարծիքնե րհայտնել, ցանկալի է այս տարին բաց չթողնել:
Հեղինակ. Գ Կարապետյան
You must log in to sumbit comments on this project.

Հրատապ Նախագծեր

Металлургическое предприятие
Предлагается создать металлургическое предприятие использующее вторичное сырье.
Производство арматуры, проката, отопительных радиаторов, проволоки, катанки, автомобильных аккумуляторных батарей, фитингов итд.
Անասնաբուծական ագարակներ` պատրաստ շահագործմանը
Առաջարկում եմ ֆերմերներին պատրաստի ագարակներ.

- հնդկահավերի ագարակ,
- թռչնաբուծական ագարակ,
- խոզաբուծական ֆերմա,
- խոշոր եղջերավոր անասունների ագարակ:
Անասնաբուծական համալիր, Կենսագազ, ՋԷԿ, Ջերմոց
Նախագիծը Ալեքսանդր Վլադիմիրովիչի թույլտվությամբ ներկայացված է քննարկման Մկրտիչ Ազնաուրյանի և ԳագիկԿարապետյանի կողմից:

Արտադրական փակ համակարգի ստեղծում` հիմնված անասնաբուծական համալիրի, կենսագազի կայանի և ջերմոցային տնտեսության վրա:

1. Անասնաբուծական ագարակ:
2. Առաջնային տարա (հեղուկ գոմաղբ):
3. Օրգանական թափոնների պահեստավորման տարա:
4. Պաստերիզացման տարա (կեղտաջրերի վերամշակում):
5. Սուբստրատների պահեստ (սիլոս) :
6. Պինդ նյութեր:
7. Կենսագազի ռեակտոր :
8. Գազի պահեստարան:
9. Մինի-ՋԷԿ:
10. Հեղուկ պարարտանյութի վերջնական պահեստ:
11. Գյուղատնտեսական հողեր, դաշտեր:
12. Տրանսֆորմատոր, փոխանցում դեպի բարձրավոլտ ցանց` վաճառքի համար:
13. Ջերմության օգտագործում:
Համակցված կերերի արտադրության գործարան (կենդանիներ, ձկներ)
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի շուկաների պահանջարկը` սույն բիզնես նախագծի նպատակը համակցված կերերի արտադրության գործարանի ստեղծումն է, որը կարտադրի կերեր ինչպես կենդանիների, այնպես ձկների համար:
ՀՀ կրթության ֆոնդ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ներկայիս կրթական մակարդակը և ուսանելու հնարավորությունները, այս նախագիծը նպատակաուղղված է բարձրացնելու ՀՀ անհատի մրցունակության մակարդակը և ընդլայնելու ապրանքների և ծառայությունների արտահանման հնարավորությունները:

Հրատապ Լուրեր

[2013-07-15] 3Ա ասոցիացիան կմասնակցի “Կանանց ձեռնարկատիրության աջակցության համակարգերը ազգային և տեղական մակարդակներում” սեմինարին
Սույն թվականի հուլիսի 16-ից 30-ը Իսրայելի Խայֆա քաղաքում 3Ա ասոցիացիայի անդամ Հասմիկ Մովսիսյանը կմասնակցի “Կանանց ...
»

[2012-07-03] 3Ա ասոցիացիայի հարգելի անդամներ
3Ա Ասոցիացիայի հարգելի անդամներ,

Ես` Աննա Գալստյանս, հանդիսանում եմ «Արտադրության եւ Արտահանման Աջակցության ...
»

[2012-01-27] 3A Ասոցիացիայի ամենամյա մրցանակ
2012 թվականի հունվարի 27-ին որոշվեց 3Ա Ասոցիացիայի տարեկան մրցանակակիրը: Այն շնորհվեց պատահականորեն ընտրված Ասսոցիացիայի անդամ ...
»

[2011-06-09] Էքսպերտների խմբի հանդիպում
08.06.2011 ժամը 12:00 տեղի ունեցավ Էքսպերտների խմբի հանդիպում, որին մասնակցում էին Գագիկ Կապապետյանը, Մկրտիչ Ազնաուրյանը, ...
»

[2011-05-04] Հարգելի գործընկերներ
Հարգելի գործընկերներ,

Շնորհակալություն եմ հայտնում ինձ վստահելու և ընտրելու համար: Խոսատանում եմ գործածել իմ ողջ ...
»

[2011-05-03] Համագումարի արդյունքները
Սույն թվականի ապրիլի 28-ից մայիսի 2-ը տեղի ունեցավ Ասոցիացիա 3Ա-ի վիրտուալ hամագումարը: Համագումարի օրակարգն էր Ասոցիացիայի ...
»

[2011-04-29] Գործադիր տնօրենի հաստատում
Հարգելի "Արտադրության և արտահանման աջակցման ասոցիացիայի" անդամներ, սույն թվականի ապրիլի 29-ին տեղի կունենա Ասոցիացիա 3Ա-ի ...
»

[2011-03-13] Ասոցիացիայի Ակումբի արտագնա նիստի արդյունքները
Հարգելի 3Ա Ասոցիացիայի անդամներ
Սույն թվականի մարտի 6-ին տեղի է ունեցել ”Արտադրության և արտահանման ...
»

[2011-03-11] Մրցույթ
Հարգելի 3Ա Ասոցիացիայի անդամներ

Մեր Ասոցիացիայի կայքէջը ավելի հետաքրքիր և բազմաբնույթ դարձնելու նպատակով ...
»

Առցանց են

Հասանելի է գրանցվելուց հետո: