Տվյալ կանոնները համակարգում են Կայքի ադմինիստրացիայի և գրանցված Oգտագործողների միջև հարաբերությունները: Գրանցումը Կայքէջում հնարավոր է միայն սույն կանոններին ծանոթանալու և դրանց բոլոր կետերը անվերապահորեն ընդունելու դեպքում:
- Օգտագործողը պետք է լինի 18 տարին լրացած անձ:
- Օգտագործողի կողմից լրացված անձնական տվյալները պետք է համապատասխանեն իրականությանը, և Օգտագործողը պարտավորվում է պահպանել դրանք ակտուալ վիճակում` ժամանակ առ ժամանակ թարմացնելով այդ տվյալները:
- Գրանցվելով որպես Կայքի օգտագործող` անձը ստանում է իր անունով բացված էլեկտրոնային փոստ arm3a.org դոմեյնում:
- Կայքի Ադմինիստրացիան իրավունք ունի տեղեկատվական բնույթի հաղորդագրություններ ուղարկել գրանցման ժամանակ Օգտագործողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեով:
- Գրանցումից դուրս գալու դեպքում Օգտագործողի կողմից կատարված Ասոցիացիայի մուտքվճարն ու անդամավճարները ետ չեն վերադարձվում:
- Օգտագործողների վարքը Կայքէջի օգտագործման ընթացքում պետք է համապատասխանի էթիկայի և բարոյականության հանրաճանաչ նորմերին: Կայքէջի վրա շփվելու ընթացքում պետք է խուսափել վիրավորական և ոչ պարկեշտ արտահայություններից:
- Կայքէջի վրա տեղակայված ցանկացած ինֆորմացիա կարող է խմբագրվել կամ հեռացվել Կայքի Ադմինիստրացիայի կողմից: